Նոր էջ հայ–հնդկական համագործակցության համար. Ավանեսյանը խոսել է Հնդկաստան այցի մասին

© Photo : Facebook / ՀՀ առողջապահության նախարարությունМинистр здравоохранения Анаит Аванесян приняла нового Чрезвычайного и полномочного посла Индии Нилакши Саха Синху (2 мая 2023). Еревaн
Министр здравоохранения Анаит Аванесян приняла нового Чрезвычайного и полномочного посла Индии Нилакши Саха Синху (2 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկու համաձայնագրերից մեկը վերաբերելու է դեղագործության ոլորտում համագործակցությանը, ըստ որի` Հայաստանը ներուժը կարող է օգտակար լինել նաև ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Հնդկաստան կատարած այցի արդյունքում երկու երկրների միջև նախապատրաստվում են համաձայնագրեր, որոնց ստորագրմամբ առողջապահության ոլորտում հայ-հնդկական համագործակցության համար նոր էջ կբացվի: ԱՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս մասին խոսվել է այսօր նախարարի և Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հանդիպման ժամանակ։
Համաձայնագրերից մեկը վերաբերում է դեղագործության ոլորտում Հայաստանի ներուժին։ Նշվում է, որ այն կարող է գրավիչ լինել հնդկական կողմի համար` նաև ԵԱՏՄ շուկա մուտք գործելու տեսանկյունից:
Երկրորդ համաձայնագիրը նախատեսվում է կնքել առողջապահության նախարարության և Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության միջև։ Այն վերաբերելու է հանրային առողջությանն ու բժշկագիտությանը։
«Քննարկվել են նաև բժշկական տուրիզմի զարգացման հնարավորությունները, փոխպատվաստման ոլորտում ծառայությունները հասանելիությունը, ինչպես նաև մասնագետների փորձի փոխանակման ծրագրերը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նախարար Ավանեսյանը նաև շեշտել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսության մակարդակը շատ բարձր է:
Լրահոս
0