ՌԴ հաշվիչ պալատի նախագահն ընտանիքի հետ Ծիծեռնակաբերդ է այցելել

© Photo : official site of the Armenian Genocide Museum-Institute FoundationՌԴ հաշվիչ պալատի նախագահ Գալինա Իզոտովան ընտանիքի անդամների հետ` Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Գալինա Իզոտովան ընտանիքի անդամների հետ` Հայոց ցեղասպանության հուշահամալիրում - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՑԹԻ տնօրենը ռուս հյուրերին է ներկայացրել Հայոց ցեղասպանության և արցախյան գոյամարտի միջև եղած կապը։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Գալինա Իզոտովան այսօր ընտանիքի անդամների հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Տեղեկությունը հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի մամուլի բաժինը։
© Photo : official site of the Armenian Genocide Museum-Institute FoundationՌԴ հաշվիչ պալատի նախագահ Գալինա Իզոտովան ընտանիքի անդամների հետ` Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
Председатель Счетной палаты РФ Галина Изотова вместе с членами семьи посетила мемориальный комплекс Цицернакаберд (2 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2023
ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Գալինա Իզոտովան ընտանիքի անդամների հետ` Հայոց ցեղասպանության հուշահամալիրում
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է տնօրեն Հարություն Մարությանը:
«Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ-ից ժամանած հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Գալինա Իզոտովան նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
© Photo : official site of the Armenian Genocide Museum-Institute FoundationՌԴ հաշվիչ պալատի նախագահ Գալինա Իզոտովան Ցեղասպանության թանգարանում
Председатель Счетной палаты РФ Галина Изотова вместе с членами семьи посетила мемориальный комплекс Цицернакаберд (2 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2023
ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Գալինա Իզոտովան Ցեղասպանության թանգարանում
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը նաև ՌԴ հաշվիչ պալատի նախագահին է նվիրել Հայոց ցեղասպանության մասին գրքեր և Մարաշի ասեղնագործությամբ զարդարված դրամապանակ:
Այցի ավարտին Հիշողության պուրակում տիկին Իզոտովան ջրել է ՌԴ հաշվիչ պալատի նախորդ նախագահ Ալեքսեյ Կուդրինի` 2022 թ–ին տնկած արծաթափայլ եղևնին:
© Photo : official site of the Armenian Genocide Museum-Institute FoundationԳալինա Իզոտովան ջրել է Ալեքսեյ Կուդրինի տնկած արծաթափայլ եղևնին
Председатель Счетной палаты РФ Галина Изотова вместе с членами семьи посетила мемориальный комплекс Цицернакаберд (2 мая 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2023
Գալինա Իզոտովան ջրել է Ալեքսեյ Կուդրինի տնկած արծաթափայլ եղևնին
Լրահոս
0