https://armeniasputnik.am/20230502/rusnery-patrast-en-aveli-erkar-mnal-hajastanum-kb-i-gnahatakany-59068837.html
Ռուսները պատրաստ են ավելի երկար մնալ Հայաստանում. ԿԲ-ի գնահատականը
Ռուսները պատրաստ են ավելի երկար մնալ Հայաստանում. ԿԲ-ի գնահատականը
Ըստ ԿԲ պատվերով անցկացված հարցումների՝ ռուսաստանցիների առնվազն կեսը պատրաստ է մեկ տարի և ավելի մնալ Հայաստանում։ Նրանց կողմից բացված ձեռնարկությունները... 02.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-02T19:31+0400
2023-05-02T19:31+0400
2023-05-02T19:31+0400
ռելոկանտ
ռուսաստան
հայաստան
կենտրոնական բանկ (կբ)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/17/50265312_0:179:1600:1079_1920x0_80_0_0_c3eae69ced7241339f7ebff9e2c7d88f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ռուսաստանցիները պատրաստ են ավելի երկար մնալ Հայաստանում, քան նախկինում։ Տեղեկությունն ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում Կենտրոնական բանկի պատվերով անկախ հետազոտական կազմակերպությունների կողմից անցկացվող հարցումները։2022 թվականին օտարերկրյա քաղաքացիների ներհոսքի հետ մեկտեղ Հայաստանում կտրուկ աճել է ոչ ռեզիդենտների ներդրումների ծավալը՝ գրեթե կրկնակի (96%–ով)՝ հասնելով 1 մլրդ 287 մլրդ դրամի (մոտ 3,25 մլն դոլար)։ Եկած ռուսաստանցիները հիմնականում ցպահանջ ավանդներ էին կատարում, ինչը խոսում էր Հայաստանի վերաբերյալ նրանց ծրագրերի կարճաժամկետ լինելու մասին։ Գալստյանի խոսքով` նրանք, ովքեր կորոշեն մնալ երկրում, ամենայն հավանականությամբ կսկսեն ժամկետային ավանդներ բացել, իսկ բանկերը նրանց համար վարկային և այլ պրոդուկտներ կկազմեն։Ինչ վերաբերում է ռելոկանտների բացած ձեռնարկություններին, ապա դրանց շնորհիվ Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը, ըստ վիճակագրական տվյալների, 2022 թվականին աճել է մի փոքր ավելի, քան 75 տոկոսով՝ հասնելով մոտ 295 մլրդ դրամի։ Վերջին մեկ տարվա ընթացքում բացված ՏՏ ընկերությունները նախկինի պես պատրաստ են բարձր աշխատավարձով մասնագետներ ներգրավել, ինչն էլ անդրադառնում է աշխատավարձերի միջին աճի վրա:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0a/17/50265312_0:0:1600:1200_1920x0_80_0_0_ac28e206e3f8c43dcf4c1b09b0db0b29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռելոկանտ, ռուսաստան, հայաստան, կենտրոնական բանկ (կբ)
ռելոկանտ, ռուսաստան, հայաստան, կենտրոնական բանկ (կբ)
Ռուսները պատրաստ են ավելի երկար մնալ Հայաստանում. ԿԲ-ի գնահատականը
Ըստ ԿԲ պատվերով անցկացված հարցումների՝ ռուսաստանցիների առնվազն կեսը պատրաստ է մեկ տարի և ավելի մնալ Հայաստանում։ Նրանց կողմից բացված ձեռնարկությունները շարունակում են բարձր աշխատավարձով աշխատակիցների ընդունել։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Ռուսաստանցիները պատրաստ են ավելի երկար մնալ Հայաստանում, քան նախկինում։ Տեղեկությունն ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ այդ մասին են վկայում Կենտրոնական բանկի պատվերով անկախ հետազոտական կազմակերպությունների կողմից անցկացվող հարցումները։
«Ըստ այդ կանխատեսումների՝ ավելի մեծ թվով ռելոկանտներ Հայաստանի հետ ավելի երկարաժամկետ կանխատեսումներ են կապում։ Նրանց առնվազն կեսը դեռ մեկ տարի կամ ավել իրեն տեսնում է Հայաստանում», - նշեց նա։
2022 թվականին օտարերկրյա քաղաքացիների ներհոսքի հետ մեկտեղ Հայաստանում կտրուկ աճել է ոչ ռեզիդենտների ներդրումների ծավալը՝ գրեթե կրկնակի (96%–ով)՝ հասնելով 1 մլրդ 287 մլրդ դրամի (մոտ 3,25 մլն դոլար)։ Եկած ռուսաստանցիները հիմնականում ցպահանջ ավանդներ էին կատարում, ինչը խոսում էր Հայաստանի վերաբերյալ նրանց ծրագրերի կարճաժամկետ լինելու մասին։ Գալստյանի խոսքով` նրանք, ովքեր կորոշեն մնալ երկրում, ամենայն հավանականությամբ կսկսեն ժամկետային ավանդներ բացել, իսկ բանկերը նրանց համար վարկային և այլ պրոդուկտներ կկազմեն։
Ինչ վերաբերում է ռելոկանտների բացած ձեռնարկություններին, ապա դրանց շնորհիվ Հայաստանի ՏՏ ոլորտի շրջանառությունը, ըստ վիճակագրական տվյալների, 2022 թվականին աճել է մի փոքր ավելի, քան 75 տոկոսով՝ հասնելով մոտ 295 մլրդ դրամի։ Վերջին մեկ տարվա ընթացքում բացված ՏՏ ընկերությունները նախկինի պես պատրաստ են բարձր աշխատավարձով մասնագետներ ներգրավել, ինչն էլ անդրադառնում է աշխատավարձերի միջին աճի վրա: