Ծանոթությունների Tinder ծառայությունը հեռանում է Ռուսաստանից

© Photo : Unsplash / Christin Hume / Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունիսի վերջից մարդկանց չի հաջողվի օգտվել հայտնի հավելվածից։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. Match Group ընկերությունը, որին պատկանում են մի շարք առցանց ծանոթությունների ծառայություններ, այդ թվում՝ Tinder-ը, մինչև հունիսի 30-ը կավարտի իր գործունեությունը Ռուսաստանի տարածքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ընկերության հաշվետվությանը։
«Մեր ապրանքանիշերը քայլեր են ձեռնարկում սահմանափակելու իրենց ծառայությունների հասանելիությունը Ռուսաստանում և կհեռանան ռուսական շուկայից մինչև 2023 թվականի հունիսի 30-ը»,- նշված է զեկույցում։
Match Group-ը ամերիկյան ինտերնետային և տեխնոլոգիական ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում: Այն տիրապետում և ղեկավարում է առցանց ծանոթությունների հանրաճանաչ ծառայությունների ամենամեծ պորտֆելը, ներառյալ Tinder, Match.com, Meetic, Ok Cupid, Hinge, Plenty Of Fish, Our Time և այլն:
Լրահոս
0