00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահան Քերոբյանը Դուբայում ներկայացրել է «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը

© Photo : Facebook / Vahan Kerobyan/Վահան ՔերոբյանМинистр экономики Армении Ваан Керобян на панельной дискуссии в рамках ежегодного форума Всемирной организации свободных экономических зон (2 мая 2023). Дубай
Министр экономики Армении Ваан Керобян на панельной дискуссии в рамках ежегодного форума Всемирной организации свободных экономических зон (2 мая 2023). Дубай - Sputnik Արմենիա, 1920, 02.05.2023
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարարը խոսել է նաև Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիների հնարավորությունների մասին։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Դուբայում Ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի շրջանակում մասնակցել է պանելային քննարկման, որի ընթացքում ներկայացրել ՀՀ Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը։ Նախարարն այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Շեշտել եմ, որ արդյունաբերական այս պարկի ստեղծմամբ Գյումրիում կկենտրոնանան խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ»,– գրել է Քերոբյանը։
Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ խոսել է նաև Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիների հնարավորությունների և գործարար միջավայրի համար ստեղծված բարենպաստ պայմանների մասին։
Նշենք, որ Քերոբյանն ԱՄԷ է գործուղվել ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը։
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «Չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։
Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում մանրամասնել է, թե ինչ է իրենից ներկայացնում «չոր նավահանգիստ» նախագիծը։ Ըստ նրա` դա լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները, և դրան զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ։
Շիրակի «չոր նավահանգստի» օպերատորը օտարերկրյա ընկերություն կլինի. Քերոբյան
Լրահոս
0