00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շենգենյան խառնաշփոթ ՀՀ–ում. ե՞րբ կլուծվի վիզաների կենտրոններում առկա հերթերի հարցը

© Sputnik / Aram Nersesyan Վիզայի դիմում–հայտերի կենտրոն
Վիզայի դիմում–հայտերի կենտրոն - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2023
Վիզայի դիմում–հայտերի կենտրոն
Բաժանորդագրվել
Երևանի վիզաների աջակցման կենտրոնում շենգենյան վիզա ստանալու դժվարություններն առաջացել էին կորոնավիրուսային վարակից հետո, սակայն ամառային սեզոնին ընդառաջ իրավիճակը սրվել է. դեսպանատներում փաստաթղթերը ներկայացնելու համար ազատ օրեր գրեթե չկան։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Վիզաների աջակցման կենտրոնում, որը գործում է Երևանում, շենգենյան վիզա ստանալու հերթերը չեն պակասում. պաշտոնական տվյալներով` դժվարությունները կապված են հյուպատոսությունների աշխատակիցների պակասի հետ։ Խնդիրն առաջացել է 2 պատճառով` ավելացել են դեպի ԵՄ երկրներ թռիչքների ուղղություններն ու հաճախականությունը, և աճել է շենգենյան վիզայի համար դիմող ինչպես տեղացիների, այնպես էլ Ռուսաստանից ժամանած քաղաքացիների թիվը։
Միայն այս տարի Երևանից դեպի եվրոպական քաղաքներ առնվազն 4 չվերթ է գործարկվել։
Ընդ որում` սոցցանցերում կարելի է «Ինչպես Հայաստանում ստանալ շենգենյան վիզա» վերնագրով բազմաթիվ տեսանյութեր գտնել. սրանք այսպես կոչված հուշաթերթիկներ են ռուսաստանցիների համար։ Նրանց մեծամասնության համար Երևանը դեպը ԵՄ ուղեգիր ստանալու ամենահարմար հարթակն է։
Ամառային արձակուրդներին ընդառաջ Հայաստանի քաղաքացիները կրկին դժվարությունների են բախվել վիզաների կենտրոնների միջոցով շենգենյան վիզա ստանալու հարցում: Օրինակ՝ Իտալիա մեկնելու համար հարկավոր է սպասել առնվազն 6 ամիս, քանի որ փաստաթղթերի ներկայացման ազատ պատուհանը կհայտնվի միայն հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին։
Վիզաների աջակցման կենտրոնի օպերատորների հետ նույնպես դժվար է կապ հաստատել և ծանրաբեռնվածության պատճառով պետք է չափազանց երկար սպասել զանգի պատասխանին։ Ինֆորմացիոն բաժնի աշխատակիցներն էլ չեն կարողանում նոր ազատ տեղերի վերաբերյալ ճշգրիտ ժամկետներ հայտնել։ Կենտրոնում փաստաթղթեր ներկայացնելու համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ ստուգել համակարգում ազատ տեղերի առկայությունը։
Հայաստանը մայիսյան տոների համար ռուսաստանցիների ամենանախընտրելի ուղղություններից է
Նախկինում այս «սև գործն» անում էին տուրիստական գործակալությունները։ Նրանք տեղեր էին վերցնում դեսպանատանը կամ վիզաների աջակցման կենտրոնում փաստաթղթերի հանձնման օր նշանակելու համար և դրա դիմաց 20.000 դրամ էին աշխատում (դա չէր ներառում հյուպատոսական և վիզաների աջակցման կենտրոնի վճարները)։ Այժմ այս տարբերակը չի աշխատում, սակայն խնդիրը չի լուծվել. դիմումների մեծ հոսքը կա, զբոսաշրջային գործակալությունների աշխատակիցները ստիպված են աշխատել գիշերը, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռի առումով ձեռնտու չէ։
Եվրոպական երկրների վիզա ստանալու համար բացված կենտրոնները հիմա մեկ խնդիր ունեն` ռուսաստանցիների փաստաթղթերի ձևակերպման համար նրանց աշխատակիցները քիչ են։ Եթե նախկինում ամառային ժամանակահատվածի համար լրացուցիչ աշխատողներ էին հավաքագրվում, ապա այժմ նրանց չեն վերցնում, և ստացվում է, որ ռեսուրսները չեն հերիքում։

Ի՞նչ են անում պետական կառույցները

Հայաստանում մտահոգված են շենգենյան վիզա ստանալու հետ կապված խնդիրներով։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողօսեանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենք աշխատանքներ են տանում դեսպանատների և արտգործնախարարության հետ։
Նրա խոսքով` Հայաստանում ուզում են, որ ԵՄ երկրներից ժամանած զբոսաշրջիկների մեծ հոսք լինի, բայց միևնույն ժամանակ նպատակ ունեն այնպես անել, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան ավելի հեշտ մեկնել հանգստի եվրոպական երկրներ։ Նպատակ ունեն այնպես անել, որ թե՛ Հայաստանից մեկնող, թե՛ Հայաստան ժամանող ինքնաթիռներում ազատ տեղեր գրեթե չլինեն։
«Խնդրի մասին բարձրաձայնել ենք, ասել ենք, թե որքան կարևոր է, քանի որ ամառը մոտենում է, ու ճամփորդել ցանկացող անձինք գնալով շատանում են։ Այս պահին խնդիրը լուծել է միայն Գերմանիայի դեսպանատունը։ Աշխատում ենք, որ լուծում գտնենք նաև մյուս երկրների համար։ Խնդիրներ կան Իտալիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների դեսպանատներում։ Իտալիայի դեպքում վիզայի տրամադրման համար աշխատում է միայն 1 անձ` հյուպատոսը։ Այս ամենը կարող է ազդել նոր չվերթերի վրա։ Եթե երկկողմանի չենք կարողանում զբոսաշրջիկ ուղարկել, ապա նոր ուղղություններ բացելն էլ անիմաստ է»,– ասաց Պողօսեանը։
Նրա խոսքով` օրինակ Գերմանիայի դեսպանատունը նոր մեխանիզմ է մտածել` մեկնել ցանկացող անձին հայտնում են, որ դիմելուց հետո` թռիչքից 3 շաբաթ առաջ, իրեն կկանչեն և կլուծեն վիզայի խնդիրը։
Պողօսեանը նշեց, որ խնդիրն առաջացել է կորոնավիրուսից հետո, քանի որ համավարակի ֆոնին շատերը կրճատել են հաստիքները, և, չնայած դրան, նոր ուղղություններ են բացվել։
Ինչ վերաբերում է դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքին, ապա կոմիտեի նախագահն ընդգծեց` երկիր այցելելու մեծ հետաքրքրություն ունեն Ֆրանսիայի, Գերմանիայի բնակիչները։
«Մենք աշխատանքներ ենք տանում Ֆրանսիայի, Բալթյան երկրների հետ։ Մայիսի 17-ից կգործարկվի Ռիգա–Երևան չվերթը»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ 2023 թվականի առաջին եռամսյակում մոտ 450 հազար զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան։ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` ԵՄ երկրներից Հայաստան այցելողների թվում առաջատար տեղ է զբաղեցնում Ֆրանսիան, հունվար–մարտ (ներառյալ) ամիսներին մեր երկիր է այցելել 2908 քաղաքացի։ Երկրորդ տեղում Գերմանիան է` 2815 այցելու, իսկ երրորդ տեղում Իտալիան է` 1518 մարդ։
Լրահոս
0