00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միայն թե մեզ չասեն, որ մենք դավաճան ենք». Փաշինյանը` «Նեմեսիս» արձանի մասին

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2023
Նիկոլ Փաշինյան
Բաժանորդագրվել
Անդրադառնալով Թուրքիայի քայլերին` Փաշինյանը նշեց, որ նրանք , ովքեր մեր ճանապարհները փակում են, ոչ մի խնդիր չունեն:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Եթե Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը չբացվեր, կդիտարկվեր որպես դավաճանություն։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքի փակմանը վերաբերող հարցին։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը վարչապետին հարցրեց, թե ինչ գին կվճարի Հայաստանը հաղորդակցությունների ապաշրջափակման համար, եթե Թուրքիան փակի իր օդային տարածքը Երևանում հուշարձանի բացման պատճառով, և արդյոք տնտեսական համագործակցության քողի տակ ինքնիշխանությունը կորցնելու վտանգ կա։
Ըստ վարչապետի՝ հարցը մի քանի շերտ է պարունակում. մի կողմից խոսում են առևտրային ուղիների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ նման խնդիրներ են առաջանում։ Փաշինյանի խոսքով` այս իրավիճակը նոր չէ. ժամանակին խնդիրներ կային Երևանում ազգային հերոս Գարեգին Նժդեհի հուշարձանի պատճառով։
Նա նշեց, որ «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի գաղափարը քննարկվել է 2020 թվականի վերջին–2021 թվականի սկզբին։ Իսկ եթե իշխանությունները խոչընդոտներ ստեղծեին, ապա նրան կարող էին մեղադրել դավաճանության մեջ։ Իրականում մեծ հարցն այն է, թե որն է իրական ազգային ու պետական դավաճանությունը։
«Այդ արձանը տեղադրվել է, որովհետև երբ այդ թեման սեղանից սեղան գնացել է , բոլորը մտածել են, որ եթե այս դավաճանության ընդհանուր տրամաբանության մեջ չհամաձայնեն, կասեն` դուք դավաճան եք։ Մենք առաջնորդվում ենք մի տրամաբանությամբ` միայն թե մեզ չասեն, որ մենք դավաճան ենք, բայց իրականում մենք անընդհատ դավաճանում ենք մեր պետական և ազգային շահերը։ Բայց ոչ մեկը այդ վերնագրի տակ չէ։ Կարորը` մենք ալիբի ունենանք, որ մենք դավաճանություն չենք արել»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ, որը հնարավոր չէ առանց սոցիալ–հոգեբանական կողմին առերեսվելու։
Անդրադառնալով Թուրքիայի քայլերին` Փաշինյանը նշեց, որ նրանք, ովքեր մեր ճանապարհները փակում են, ոչ մի խնդիր չունեն։
«Խնդիրը մերն է։ Եթե անգամ իրենք խնդիր ունեն, ի տարբերություն մեզ, դրանք այդքան խորը չեն։ Մենք պետք է կարողանանք այդ ամենի մասին խոսել»,–ասաց նա։
Կառավարության ղեկավարը կարծում է, որ Հայաստանը գրեթե երբեք չի առաջնորդվել իր տնտեսական շահերով, առաջնորդվել է էմոցիաներով։ Հայերը զգացմունքային ժողովուրդ են, և եկել է պետական ժողովուրդ դառնալու ժամանակը։ Փաշինյանը սա բարդ, բայց անհրաժեշտ գործընթաց է համարում։
«Սա անկյունաքարային հարց է։ Մենք հիմա ինչ–որ խաչմերուկի առաջ կանգնած ենք, և թե ոնց կշարունակենք, դրանից է կախված մենք պետություն կունենանք, թե ոչ»,–ասաց նա։
Հիշեցնենք` ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերն իջել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ավիաընկերությունը մայիսի 2-ին նույն պատճառով չէր կարողացել իրականացնել նաև Երևան–Փարիզ–Երևան թռիչքը։
Այսօր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։
Լրահոս
0