https://armeniasputnik.am/20230503/artahandznum-der-chi-kareli-vardapetjany-sjuniqi-marz-nerkhuzhats-adrbejancineri-masin-59106335.html
Արտահանձնում դեռ չի կարելի. Վարդապետյանը` Սյունիքի մարզ ներխուժած ադրբեջանցիների մասին
Արտահանձնում դեռ չի կարելի. Վարդապետյանը` Սյունիքի մարզ ներխուժած ադրբեջանցիների մասին
Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով, Ադրբեջանի դեպքում դրանք Մոսկվայի 1998 թվականի և Ստրասբուրգի կոնվենցիաներն են։ 03.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-03T17:06+0400
2023-05-03T17:06+0400
2023-05-03T17:13+0400
հայաստան
ադրբեջանցի
սյունիք
աննա վարդապետյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/0d/58105778_0:102:576:426_1920x0_80_0_0_449e65ce70287d5a01b15edc0b6ff4f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնք ներխուժած 2 ադրբեջանցու արտահանձնում մինչդատական վարույթի ընթացքում չի կարելի և չի լինում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։Նա հիշեցրեց, որ այդ երկու անձանցից մեկի վերաբերյալ վարույթն արդեն ավարտվել է և գործը դատարանում է, իսկ մյուսի վերաբերյալ քննությունը դեռ շարունակվում է։ Վերջինս մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության մեջ։Գործի վերաբերյալ Վարդապետյանը նշեց, որ որքանով հնարավոր է եղել, մանրամասն հրապարակում են արել, սակայն դա արել են 1 օր ուշ։ Նա բացատրեց, թե ինչու է այդպես եղել` որպեսզի ավելորդ շահարկումներ չլինեն: Գործը եղել է Սյունիքի մարզում, մյուս մասը քննվում էր ԱԱԾ–ում։ Նրա խոսքով` հիմք ընդունելով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ անհրաժեշտությունը` գլխավոր դատախազը բացառիկ հնարավորություն ունի մի քննչական մարմնից գործը հանձնել մեկ այլ քննչական մարմնի։ Այսպիսով` գործը Սյունիքից ֆիզիկապես փոխանցվել է Երևան և հանձնվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել։ Ապրիլի 17-ին դատախազությունը հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։ Ավելին, նրանցից մեկը մեղադրվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետի պահպանությունն իրականացնող տղամարդու սպանության մեջ։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/04/0d/58105778_0:85:576:517_1920x0_80_0_0_5cf6df1c0b114845217bf55c8ad4ec4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջանցի, սյունիք, աննա վարդապետյան
հայաստան, ադրբեջանցի, սյունիք, աննա վարդապետյան
Արտահանձնում դեռ չի կարելի. Վարդապետյանը` Սյունիքի մարզ ներխուժած ադրբեջանցիների մասին
17:06 03.05.2023 (Թարմացված է: 17:13 03.05.2023) Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով, Ադրբեջանի դեպքում դրանք Մոսկվայի 1998 թվականի և Ստրասբուրգի կոնվենցիաներն են։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնք ներխուժած 2 ադրբեջանցու արտահանձնում մինչդատական վարույթի ընթացքում չի կարելի և չի լինում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Դա կարող է լինել միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում։ Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով։ Ադրբեջանի դեպքում դրանք Մոսկվայի 1998 թվականի և Ստրասբուրգի կոնվենցիաներն են»,– ասաց Վարդապետյանը։
Նա հիշեցրեց, որ այդ երկու անձանցից մեկի վերաբերյալ վարույթն արդեն ավարտվել է և գործը դատարանում է, իսկ մյուսի վերաբերյալ քննությունը դեռ շարունակվում է։ Վերջինս մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության մեջ։
Գործի վերաբերյալ Վարդապետյանը նշեց, որ որքանով հնարավոր է եղել, մանրամասն հրապարակում են արել, սակայն դա արել են 1 օր ուշ։ Նա բացատրեց, թե ինչու է այդպես եղել` որպեսզի ավելորդ շահարկումներ չլինեն: Գործը եղել է Սյունիքի մարզում, մյուս մասը քննվում էր ԱԱԾ–ում։ Նրա խոսքով` հիմք ընդունելով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ անհրաժեշտությունը` գլխավոր դատախազը բացառիկ հնարավորություն ունի մի քննչական մարմնից գործը հանձնել մեկ այլ քննչական մարմնի։ Այսպիսով` գործը Սյունիքից ֆիզիկապես փոխանցվել է Երևան և հանձնվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։
Հիշեցնենք` ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նախորդ օրը
Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել։ Ապրիլի 17-ին դատախազությունը հայտնեց, որ ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի
երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, երկուսն էլ կալանավորվել են։ Ավելին, նրանցից մեկը մեղադրվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահակակետի պահպանությունն իրականացնող տղամարդու սպանության մեջ։