Ասադն ու Ռայիսին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ռազմավարական համագործակցության մասին

© AP Photo / Syrian Presidency via Facebook via APԲաշար Ասադը և Էբրահիմ Ռայիսին
Բաշար Ասադը և Էբրահիմ Ռայիսին - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկու երկրների ղեկավարները երկկողմ բանակցություններ են անցկացրել Դամասկոսում:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա իրանցի գործընկեր Էբրահիմ Ռայիսին այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, հաղորդում է SANA-ն:
«Նախագահներ Ասադը և Ռայիսին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել երկու երկրների միջև երկարաժամկետ ռազմավարական համապարփակ համագործակցության ծրագրի վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մայիսի 3-ին Ռայիսին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս: Սա 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր Իրանի նախագահի առաջին այցն է երկիր:
© AP Photo / Syrian Presidency via Facebook via APԲաշար Ասադը և Էբրահիմ Ռայիսին
Встреча президентов Сирии и Ирана Башара Асада и Ибрагима Раиси (3 мая 2023). Дамаск - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2023
Բաշար Ասադը և Էբրահիմ Ռայիսին
Ռայիսիի Դամասկոս ժամանելուց հետո երկու երկրների նախագահները բանակցություններ են վարել։
Լրահոս
0