https://armeniasputnik.am/20230503/erdvoghani-grasenjaky-meknabanel-e-hajastani-hamar-turqiaji-odajin-taratsqi-pakumy-59098101.html
Էրդողանի գրասենյակը մեկնաբանել է Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքի փակումը
Էրդողանի գրասենյակը մեկնաբանել է Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքի փակումը
Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղարկել է Flyone Armenia-ին նախկինում տրված թռիչքների թույլտվությունը։ 03.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-03T14:52+0400
2023-05-03T14:52+0400
2023-05-03T14:52+0400
թուրքիա
հայաստան
ինքնաթիռ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/1b/24613992_0:83:1600:983_1920x0_80_0_0_010a1fa8d9d8b38c265292fdc2e4de96.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակելու փաստը՝ Հայաստանի գործողությունները (Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացումը ) անվանելով «Թուրքիայի պատմական հիշողությանը հակասող»։ Նրա խոսքերը մեջբերում է Star.com-ը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 29-ին Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձան բացելով. Անկարան հուշարձանի բացումն անվանել է «սադրանք»։Այսօր ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումն իր տարածքով, «քանի դեռ սադրանքներ կան Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ»։Միաժամանակ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ թուրքական կողմից օդային տարածքի փակման մասին պաշտոնական ծանուցում չի ստացել։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/1b/24613992_90:0:1510:1065_1920x0_80_0_0_f9993bc1cdc62f4d611b917b0a947f72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
թուրքիա, հայաստան, ինքնաթիռ
թուրքիա, հայաստան, ինքնաթիռ
Էրդողանի գրասենյակը մեկնաբանել է Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքի փակումը
Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղարկել է Flyone Armenia-ին նախկինում տրված թռիչքների թույլտվությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակելու փաստը՝ Հայաստանի գործողությունները (Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացումը ) անվանելով «Թուրքիայի պատմական հիշողությանը հակասող»։ Նրա խոսքերը մեջբերում է
Star.com-ը։
«Չէր կարելի սպասել, որ Թուրքիայի պատմական հիշողությունը թիրախավորող գործողությունը և մեզ ցեղասպանության մեջ մեղադրելը անպատասխան կմնա: Դա հանգեցրեց օդային տարածքի փակմանը»,–ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 29-ին Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձան բացելով. Անկարան հուշարձանի բացումն անվանել է «սադրանք»։
Այսօր ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան թույլ չի տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումն իր տարածքով, «քանի դեռ սադրանքներ կան Հայաստանի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի դեմ»։
Միաժամանակ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ թուրքական կողմից օդային տարածքի փակման մասին պաշտոնական ծանուցում չի ստացել։