https://armeniasputnik.am/20230503/ete-anvtangutjun-apahvovvoghn-inchor-mekn-e-da-nshanakum-e-sparnaliqy-shat-mets-e-pashinjan-59109735.html
Եթե անվտանգություն ապահովողն ինչ–որ մեկն է, դա նշանակում է` սպառնալիքը շատ մեծ է. Փաշինյան
Եթե անվտանգություն ապահովողն ինչ–որ մեկն է, դա նշանակում է` սպառնալիքը շատ մեծ է. Փաշինյան
Ըստ վարչապետի՝ Հայաստանի անվտանգությունը կարող է երաշխավորել կամ ապահովել համապարփակ խաղաղությունը։ 03.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-03T18:00+0400
2023-05-03T18:00+0400
2023-05-03T18:03+0400
նիկոլ փաշինյան
աժ (ազգային ժողով)
խաղաղություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/12/53991258_0:95:1600:995_1920x0_80_0_0_7c3079b00b72cdecba142a7bfb959676.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության վրա ուղիղ ազդեցություն ունի միջազգային ռազմավարական իրադրությունը և, հակառակը, մեր տարածաշրջանի ռազմավարական իրադարձությունները նաև որոշակի ազդեցություն ունեն միջզգային իրավիճակի վրա։ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լեռնային Ղարաբաղի հայաթափված գյուղերի բնակիչների ունեզրկման գործընթաց է ընթանում. Փաշինյան«Մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են կամ դեֆորմացվում են։ Մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների։ Այն համակարգը, որն ի սկզբանե պետք է ապահովեր անվտանգությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, ակնհայտորեն չի գործում բավարար արդյունավետությամբ։ Այս առումով մեր ռազմավարական խնդիրն է այդ դեֆորմացիայի արդյունքում առաջացած մարտահրավերները կառավարել կամ այդ դեֆորմացիայի բերած անհարթությունները հարթել»,– նշեց Փաշինյանը։Անդրադառնալով այն հարցին, թե ինչ մեթոդներով է հնարավոր դա անել, վարչապետն ասաց՝ կարող է առաջարկ լինել նոր տարրեր ավելացնել անվտանգային ընդհանուր ճարտարապետությանը։ Սակայն, ըստ նրա, փաստ չէ, որ նոր մոտեցմամբ ռազմավարական անվտանգությունը կապահովիի. կարող են որոշ ռիսկեր կառավարելի դառնալ, բայց կարող են նաև նորերն ավելանալ։Նա վստահ է՝ խորքային ռազմավարական առումով անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը։ Ըստ նրա՝ խաղաղությունը հնարավոր է, և դրան հասելու համար կա երկու կոմպոնենտ` քաղաքական կամք և խաղաղության հասնելու պարամետրերի մանրամասներ։«Խաղաղության հասնելու քաղաքական կամք ունենք, բայց խնդիրը հետևյալն է, թե ինչքանով մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել ՀՀ կամ ՀՀ ժողովրդի համար։ Որովհետև այո, կա տարբերակ, որ խաղաղությունն իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի են ՀՀ և ՀՀ ժողովրդի համար, բայց կարող են լինել նաև պարամետրեր, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն ՀՀ և ՀՀ ժողովրդի համար»,– ընդգծեց գործադիրի ղեկավարը։Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք բավարար չափով ջանքեր գործադրվում են խաղաղության համար, Փաշինյանը նշեց` քանի դեռ չունենք տևական խաղաղություն, ուրեմն ինչ–որ մեկը բավարար ջանքեր չի գործադրում, իսկ թե ով է այդ ինչ–որ մեկը՝ այլ հարց է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/12/53991258_177:0:1600:1067_1920x0_80_0_0_0043a7d843082d2e2d1e593ca2ddb35e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով), խաղաղություն
նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով), խաղաղություն
Եթե անվտանգություն ապահովողն ինչ–որ մեկն է, դա նշանակում է` սպառնալիքը շատ մեծ է. Փաշինյան
18:00 03.05.2023 (Թարմացված է: 18:03 03.05.2023) Ըստ վարչապետի՝ Հայաստանի անվտանգությունը կարող է երաշխավորել կամ ապահովել համապարփակ խաղաղությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Մեր տարածաշրջանում ռազմավարական իրադրության վրա ուղիղ ազդեցություն ունի միջազգային ռազմավարական իրադրությունը և, հակառակը, մեր տարածաշրջանի ռազմավարական իրադարձությունները նաև որոշակի ազդեցություն ունեն միջզգային իրավիճակի վրա։ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության համակարգերը դեֆորմացվել են կամ դեֆորմացվում են։ Մենք առերեսվում ենք լրացուցիչ անվտանգային մարտահրավերների։ Այն համակարգը, որն ի սկզբանե պետք է ապահովեր անվտանգությունն ու կայունությունը մեր տարածաշրջանում, ակնհայտորեն չի գործում բավարար արդյունավետությամբ։ Այս առումով մեր ռազմավարական խնդիրն է այդ դեֆորմացիայի արդյունքում առաջացած մարտահրավերները կառավարել կամ այդ դեֆորմացիայի բերած անհարթությունները հարթել»,– նշեց Փաշինյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ մեթոդներով է հնարավոր դա անել, վարչապետն ասաց՝ կարող է առաջարկ լինել նոր տարրեր ավելացնել անվտանգային ընդհանուր ճարտարապետությանը։ Սակայն, ըստ նրա, փաստ չէ, որ նոր մոտեցմամբ ռազմավարական անվտանգությունը կապահովիի. կարող են որոշ ռիսկեր կառավարելի դառնալ, բայց կարող են նաև նորերն ավելանալ։
«Ինչը կամ ով կարող է երաշխավորել կամ ապահովել Հայաստանի անվտանգությունը, պատասխանը միանշանակ է՝ համապարփակ խաղաղությունը։ Որովհետև եթե ապահովողը ով է ինչ–որ մեկն է, դա նշանակում է անվտանգային սպառնալիքը շատ մեծ է, և անվտանգային սպառնալիքը եթե նույնիսկ կառավարվում է, կառավարվում է ժամանակավորապես»,– նշեց Փաշինյանը։
Նա վստահ է՝ խորքային ռազմավարական առումով անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը։ Ըստ նրա՝ խաղաղությունը հնարավոր է, և դրան հասելու համար կա երկու կոմպոնենտ` քաղաքական կամք և խաղաղության հասնելու պարամետրերի մանրամասներ։
«Խաղաղության հասնելու քաղաքական կամք ունենք, բայց խնդիրը հետևյալն է, թե ինչքանով մեզ կհաջողվի բանակցային գործընթացի արդյունքում ձևավորել խաղաղության այնպիսի պարամետրեր, որոնք կարող են ընդունելի լինել ՀՀ կամ ՀՀ ժողովրդի համար։ Որովհետև այո, կա տարբերակ, որ խաղաղությունն իրատեսորեն հնարավոր լինի այն պարամետրերով, որոնք սկզբունքորեն ընդունելի են ՀՀ և ՀՀ ժողովրդի համար, բայց կարող են լինել նաև պարամետրեր, որոնք սկզբունքորեն ընդունելի չեն ՀՀ և ՀՀ ժողովրդի համար»,– ընդգծեց գործադիրի ղեկավարը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք բավարար չափով ջանքեր գործադրվում են խաղաղության համար, Փաշինյանը նշեց` քանի դեռ չունենք տևական խաղաղություն, ուրեմն ինչ–որ մեկը բավարար ջանքեր չի գործադրում, իսկ թե ով է այդ ինչ–որ մեկը՝ այլ հարց է։