00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ մարզիկները 110 մեդալ են նվաճել 2023 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում

© Sputnik / Hasmik GrigoryanԱրթուր Ալեկսանյանը` ԵԱ–ում
Արթուր Ալեկսանյանը` ԵԱ–ում - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2023
Արթուր Ալեկսանյանը` ԵԱ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եթե Արթուր Ալեքսանյանը երկրորդ անգամ օլիմպիական չեմպիոն դառնա, ապա իր անվան ևս մեկ մարզադպրոց էլ Սյունիքի մարզում կկառուցվի։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայ մարզիկները 110 մեդալ են նվաճել 2023 թվականի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայ մարզիկների հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հայտնում են կառավարությունից:
Նա նշել է, որ մեդալների ընդհանուր թվից 28 -ը ոսկե են, 25 - ը՝ արծաթե, 57 - ը՝ բրոնզե: Հիշեցրել է, որ 2022 թվականի արդյունքներով հայ մարզիկները նվաճել են ռեկորդային թվով մեդալներ՝ 307: Այս ցուցանիշը 30 տոկոսով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը։
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է օլիմպիական չեմպիոնների անունը կրող մարզադպրոցներ կառուցելու իր խոստման մասին:
Վարչապետի խոսքով` Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը ժամանակին կկառուցվի։ Ընդ որում, նրա և վարչապետի միջև պայմանավորվածություն կա. եթե Ալեքսանյանը երկրորդ անգամ օլիմպիական չեմպիոն դառնա, ապա նրա անվան ևս մեկ մարզադպրոց էլ կկառուցվի Կապանում կամ Գորիսում։ Արմավիրի մարզում էլ Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքներն են ընթանում, վարչապետին խոստացել են, որ այն ևս ժամկետում կավարտվի։
«Վերջին մրցույթներից և իրադարձություններից հետո մենք քննարկեցինք և տեսանք, որ այս պահին կարծես թե մեր եզդիաբնակ բնակավայրերում այդպիսի մարզադպրոցներ չեն կառուցվում: Ես որոշում եմ կայացրել և հույս ունեմ՝ այդ որոշումը կպաշտպանեք, որ ամենամեծ եզդիաբնակ բնակավայրում՝ Ալագյազ խոշորացված համայնքում, մենք կկառուցենք Ռոման և Մալխաս Ամոյանների անվան ըմբշամարտի մարզադպրոց: Արդեն հանձնարարական եմ տվել, որ նախագծային աշխատանքներն իրականացվեն»,– ասել է Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նշել է, որ իրենց առջև խնդիր է դրված ստեղծել համապատասխան սպորտային ենթակառուցվածք, իսկ սպորտի զարգացումը դարձնել երկրի ռազմավարական ուղղություններից մեկը: Նա հիշեցրել է սահմանված նպատակի մասին Հայաստանը մինչև 2050 թվականը 25 օլիմպիական ոսկե մեդալ պետք է ունենա։ Վստահ է, որ ճիշտ քայլերով ենք առաջ գնում` նվաճելով Եվրոպա, աշխարհ, հետո` օլիմպիադա։
Բռնցքամարտիկ Դավիթ Սիմոնյանը Եվրոպայի չեմպիոն է
Լրահոս
0