00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ավիացիայի պատմության մեծագույն ու ամենաառեղծվածային ողբերգությունը

© Sputnik / Нина Зотина / Անցնել մեդիապահոցԱդլերի օդանավակայանը
Ադլերի օդանավակայանը - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2023
Ադլերի օդանավակայանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ուղիղ 17 տարի առաջ՝ 2006 թվականի մայիսի 3-ին, տեղի ունեցավ Հայկական ավիացիայի ողջ պատմության ընթացքում ամենամեծ ողբերգությունը։
«Հայկական ավիաուղիներ» ընկերության՝ Երևանից Սոչի թռչող ինքնաթիռը վթարի ենթարկվեց Սև ծովում՝ Ադլեր քաղաքից ոչ հեռու, ինչի հետևանքով զոհվեցին 105 ուղևորները և անձնակազմի 8 անդամները։ Երբ ամիսներ անց Միջազգային ավիացիոն կոմիտեն հրապարակեց ողբերգության պատճառների վերաբերյալ իր պաշտոնական եզրակացությունը, հայկական կողմը անմիջապես բողոքարկեց այն, և մինչև հիմա էլ 113 մարդկանց մահվան հանգամանքների մասին ամենատարբեր վարկածներ են շրջանառվում։
Հայկական ավիացիայի պատմության մեծագույն ողբերգությունը… Նաեւ ամենաառեղծվածայինը
Եթե այդ վթարը տեղի ունենար 1990-ականների սկզբներին, երբ բոլոր բնագավառներում քաոս էր տիրում, կարելի էր ենթադրել, որ այս ողբերգությունը կարգուկանոնի իսպառ բացակայության հետևանք էր։ Չգիտեմ, արդյոք օգտվե՞լ եք այն ժամանակ հայկական չվերթներից։ Ես ստիպված եմ եղել Երևանից մեկնել Մոսկվա և կարող եմ հավաստել՝ մղձավանջային մի տեսարան էր։ Ինքնաթիռը նման էր տառեխներով լի տակառի կամ մեր երևանյան «Գազելներին», մարդիկ կանգնած էին նստարանների արանքում, պարաշյուտների պահարանում, և նույնիսկ օդաչուների խցիկում ուղևորներ կային։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես վերապրեցինք այդ ահավոր ժամանակաշրջանն առանց վթարների։
Երբ հայկական ինքնաթիռն ընկավ ծովը, սկզբում բոլորը միանգամից հիշեցին ահաբեկչությունը, որը կատարվել էր 1973 թվականի մայիսին։ Այն ժամանակ Մոսկվայից Չիտա թռչող ինքնաթիռում ուղևորներից մեկը՝ ադրբեջանցի Չինգիզ Յունուս-օղլի Ռզաևը, որի ձեռքին պայթուցիկ սարք կար, պահանջեց օդաչուներին ուղևորվել Չինաստան։ Օդանավում գտնվող ոստիկանը կրակեց ու սպանեց նրան, բայց պայթյունը չհաջողվեց կանխել։ Ադրբեջանցու նպատակն էր՝ փախչել Սովետից։ 2006-ին արդեն նման խնդիր գոյություն չուներ՝ Սովետական Միությունը վաղուց փլուզվել էր։ Իսկ երբ ծովի հատակից հանեցին հայկական ինքնաթիռի «սև արկղը» և վերծանեցին օդաչուների խոսակցությունը, ահաբեկչության վարկածը ընդհանրապես մեջտեղից դուրս եկավ։
Մեր հասարակության մի մասը, այդ թվում որոշ պետական այրեր, հոգնել են պետություն ունենալուց
Խոսում էին նաև ինքնաթիռի անսարքության և վառելիքի պակասի մասին։ Վառելիքի հետ կապված կասկածները շատ արագ փարատվեցին, երբ մասնագետները փաստերով ապացուցեցին՝ օդանավն այնքան վառելիք ուներ, որ կարող էր ոչ միայն Երևանից Սոչի հասնել, այլև հանգիստ վերադառնալ Հայաստան։ Շատ ավելի բարդ էր հերքել անսարքության վարկածը, քանզի ընկերության ղեկավար Միքայել Բաղդասարովը սկզբում պնդեց, որ վերջին անգամ այդ ինքնաթիռը տեխզննում է անցել և վերանորոգվել էր Բրյուսելում, այնինչ, եվրոպացի մասնագետները միանշանակ ասում էին, որ դա արել են Երևանում։ Ի վերջո, Բաղդասարովն ընդունեց իր սխալը, իսկ հետաքննությունը հաստատեց՝ բոլոր դեպքերում օդանավը լիովին սարքին վիճակում է եղել։
Երևանում սկսեցին տարածվել ամենատարօրինակ լուրերը, իբր օդանավում ինչ-որ բան է տեղի ունեցել, որը թույլ չի տվել օդաչուներին բարեհաջող վայրէջք կատարել Ադլերի օդակայանում։ Կրակի վրա յուղ լցրեց «Հայկական ավիաուղիներ» ընկերության նախկին օդաչու Վլադիմիր Պողոսյանի գիրքը, որում նա պնդում է, իբր ինքնաթիռում, ինչպես ժողովուրդն է ասում, «ռազբորկա» է տեղի ունեցել երկու խմբավորումների միջև։ Մի խումբը ղեկավարում էր հայտնի քրեական հեղինակություն Բենիկ Խաչատրյանը՝ Բենո Ռոստովսկին։ Մյուսի առաջնորդն էր այն ժամանակ Ազգային անվտանգության ծառայության պետ Կարլոս Պետրոսյանի որդին։ Ըստ գրքի հեղինակի, այդ խմբավորումների բախումը սկսվել էր դեռ թռիչքից առաջ՝ Երևանի ռեստորաններից մեկում, հետո շարունակվել օդակայանում և հենց ինքնաթիռում։ Ընդ որում, օդանավում խմբավորումների անդամները կրակել են միմյանց վրա։ Հենց այս ոչ ստանդարտ իրավիճակն էլ թույլ չի տվել օդաչուներին բարեհաջող ավարտել թռիչքը։
Արարատ լեռը - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2023
Հայաստանցիների ուշադրությունից երևի չի վրիպել․․․
Համաձայնե′ք, շատ նման է հոլիվուդյան սցենարներին, բայց ախր, այդ սցենարները հիմնված են զուտ սցենարի հեղինակի երևակայության վրա։ Ճիշտ է, վթարից անմիջապես հետո տեղեկություններ տարածվեցին, թե որոշ ուղևորներ թռիչքի ընթացքում զանգահարել են հարազատներին և հայտնել, որ ինքնաթիռում կրակում են, սակայն այդպես էլ պարզ չեղավ, թե որն է նման տեղեկությունների աղբյուրը։ Համենայնդեպս, զոհվածների մտերիմներից որևէ մեկը չի հաստատել, որ ինքնաթիռից հեռախոսով նման ահազանգ է ստացել։ Փոխարենը Հայաստանի ազգային ավիացիոն ընկերակցության նախագահ Դմիտրի Ադբաշյանը հերքել է այն վարկածը, թե ինքնաթիռում ծեծկռտուք և փոխհրաձգություն է եղել, կամ ինչ-որ մարդիկ պարզապես ստիպել են անձնակազմին Սոչիում վայրէջք կատարել շատ վատ եղանակային պայմաններում։
Սովորաբար նման դեպքերում ասում են՝ ժամանակը կբացահայտի իրականությունը։ Բայց անցել է 17 տարի, ոչ մի նոր հանգամանք չի հայտնաբերվել։ Եվ ուրեմն, Հայկական ավիացիայի պատմության ամենամեծ ողբերգությունը գոնե առայժմ նաև ամենաառեղծվածայինն է։
Լրահոս
0