ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են Լեհաստանի ազգային տոնի առթիվ

© Sputnik / Asatur Yesayants / Լեհաստանի ու Հայաստանի դրոշները
Լեհաստանի ու Հայաստանի դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2023
Լեհաստանի ու Հայաստանի դրոշները
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավելագույնս ապահովել երկրների միջև առկա համագործակցության զգալի ներուժի իրացումը։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիին ազգային տոնի` Սահմանադրության օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վստահ եմ, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ և շարունակաբար զարգացող փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում»,– գրված է ուղերձում։
Նա վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավելագույնս ապահովել երկրների միջև առկա համագործակցության զգալի ներուժի իրացումը՝ ի շահ և ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների:
Սահմանադրության օրվա առթիվ Լեհաստանին նախագահ Անջեյ Դուդային էլ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նա նշել է, որ Հայաստանի և Լեհաստանի միջպետական կապերն անցած տարիների ընթացքում հաստատուն կերպով զարգացել են և հավելել է, որ միասնական ջանքերով հնարավոր է հարստացնել հայ-լեհական փոխգործակցության օրակարգը։
Լրահոս
0