https://arm.sputniknews.ru/20230503/mvoskvan-havatarim-e-erevani-ev-baqvi-het-erakvoghm-hajtararutjunneri-drujtnerin-zakharvova-59095363.html
Մոսկվան հավատարիմ է Երևանի և Բաքվի հետ եռակողմ հայտարարությունների դրույթներին. Զախարովա
Մոսկվան հավատարիմ է Երևանի և Բաքվի հետ եռակողմ հայտարարությունների դրույթներին. Զախարովա
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ կմեկնաբանի Վաշինգտոնում կայացած հանդիպումը միայն կողմերի հայտարարություններից հետո: 03.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-03T14:04+0400
2023-05-03T14:04+0400
2023-05-03T14:41+0400
էնթոնի բլինկեն
մարիա զախարովա
ամն
վաշինգտոն
ջեյհուն բայրամով
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58841992_0:0:1280:720_1920x0_80_0_0_edd1c73d9d035f2a3f2aa8ed199f0165.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ՝ 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ հայտարարությունների իրագործմանը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։Նրա խոսքով ՝ Վաշինգտոնում բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, հետևաբար, գործընթացի մասին պետք է հետաքրքրվել մասնակիցներից:Անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հեռանկարներին՝ Մարիա Զախարովան հիշեցրեց, որ այդ մասին հայտարարություն արդեն եղել է։«Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց պատրաստակամությունը։ Ժամկետների մասին կտեղեկացվի ավելի ուշ»,-նշեց նա։Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում՝ Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում ընթացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ տեղի է ունեցել եռակողմ` հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
ամն
վաշինգտոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1b/58841992_164:0:1124:720_1920x0_80_0_0_40b6a70030a17b714f530a9284242591.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
էնթոնի բլինկեն, մարիա զախարովա, ամն, վաշինգտոն, ջեյհուն բայրամով, արարատ միրզոյան
էնթոնի բլինկեն, մարիա զախարովա, ամն, վաշինգտոն, ջեյհուն բայրամով, արարատ միրզոյան
Մոսկվան հավատարիմ է Երևանի և Բաքվի հետ եռակողմ հայտարարությունների դրույթներին. Զախարովա
14:04 03.05.2023 (Թարմացված է: 14:41 03.05.2023) ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ կմեկնաբանի Վաշինգտոնում կայացած հանդիպումը միայն կողմերի հայտարարություններից հետո:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ՝ 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ հայտարարությունների իրագործմանը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Նրա խոսքով ՝ Վաշինգտոնում բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, հետևաբար, գործընթացի մասին պետք է հետաքրքրվել մասնակիցներից:
«Երբ հանդիպման արդյունքում հայտարարություններ արվեն և կողմերն արտահայտվեն, հնարավոր կլինի կարծիք ձևավորել։ Դրանից հետո, գուցե, իրավունք լինի ինչ որ բան մեկնաբանել, բայց դա ավելի ուշ կլինի»,-ասաց նա:
Անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հեռանկարներին՝ Մարիա Զախարովան հիշեցրեց, որ այդ մասին
հայտարարություն արդեն եղել է։
«Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց պատրաստակամությունը։ Ժամկետների մասին կտեղեկացվի ավելի ուշ»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում՝ Ջորջ Պ. Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում ընթացել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի
երկկողմ հանդիպումը։ Նույն օրը Վաշինգտոնում էլ տեղի է ունեցել
եռակողմ` հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։