Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ կմեկնի Չեխիա

© Photo : official site of the Prime Minister of RAԱննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը
Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2023
Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են նախատեսված։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Չեխիայի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունենալու երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով: Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանը և Պետեր Ֆիալան ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով»,– ասված է հաղորդագրությունում:
Հաջորդիվ ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Չեխիայի նախագահ Պետր Պավելի, խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի, Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ:
Փաշինյանը կայցելի Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն:
«Միայն թե մեզ չասեն, որ մենք դավաճան ենք». Փաշինյանը` «Նեմեսիս» արձանի մասին
Լրահոս
0