https://armeniasputnik.am/20230504/ajsor-vashingtvonum-kanckacvi-mirzvojani-u-bajramvovi--banakcutjunneri-ezrapakich-puly-59127306.html
Այսօր Վաշինգտոնում կանցկացվի Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունների եզրափակիչ փուլը
Այսօր Վաշինգտոնում կանցկացվի Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունների եզրափակիչ փուլը
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22.45-ին։ 04.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-04T10:12+0400
2023-05-04T10:12+0400
2023-05-04T10:14+0400
վաշինգտոն
ամն
հայաստան
ադրբեջան
էնթոնի բլինկեն
արարատ միրզոյան
ջեյհուն բայրամով
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/01/59004168_0:0:1280:720_1920x0_80_0_0_bc973e95133fa26cb5519c2499fc6c19.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Վաշինգտոնում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի բանակցությունների եզրափակիչ փուլը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ։Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտից։Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22.45-ին։Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին աշխատանքային այցով Վաշինգտոն են մեկնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։Մայիսի 1-ին Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը։Այո, սեղանին կա փաստաթուղթ. Փաշինյանը` վաշինգտոնյան բանակցությունների մասինԴրանից առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ էր ունեցել Արարատ Միրզոյանի ու Ջեհյուն Բայրամովի հետ, իսկ եռակողմ քննարկումից հետո Միրզոյանն ու Բայրամովը ևս մի քանի հանդիպում են ունեցել։2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
վաշինգտոն
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/01/59004168_160:0:1120:720_1920x0_80_0_0_fcaf49c259f932de554cbe31d7910e0e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վաշինգտոն, ամն, հայաստան, ադրբեջան, էնթոնի բլինկեն, արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով
վաշինգտոն, ամն, հայաստան, ադրբեջան, էնթոնի բլինկեն, արարատ միրզոյան, ջեյհուն բայրամով
Այսօր Վաշինգտոնում կանցկացվի Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունների եզրափակիչ փուլը
10:12 04.05.2023 (Թարմացված է: 10:14 04.05.2023) Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22.45-ին։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Վաշինգտոնում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի բանակցությունների եզրափակիչ փուլը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22.45-ին։
Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի
եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին աշխատանքային այցով Վաշինգտոն են մեկնել ՀՀ ԱԳ նախարար
Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ
Ռուբեն Ռուբինյանը։
Մայիսի 1-ին Վաշինգտոնում
կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը։
Դրանից առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ էր ունեցել
Արարատ Միրզոյանի ու Ջեհյուն Բայրամովի հետ, իսկ եռակողմ քննարկումից հետո Միրզոյանն ու Բայրամովը ևս մի քանի հանդիպում են ունեցել։
2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։