ԱՄՆ-ն հակահարձակման համար անհրաժեշտ բոլոր միջոցները փոխանցել է Ուկրաինային․ Սպիտակ տուն

© RIA Novosti / Glenn FawcettՋոն Քիրբի
Ջոն Քիրբի - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2023
Ջոն Քիրբի
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սպիտակ տան ներկայացուցիչը հասկացրել է, որ չէր բացահայտի հարձակման մեկնարկի ժամկետները, նույնիսկ եթե իմանար այդ մասին։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն ապահովել է Ուկրաինային բոլոր անհրաժեշտ միջոցներով առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում ենթադրյալ հակահարձակման անցկացման համար։ CNN հեռուստաալիքի հետ զրույցում այդ մասին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Ուկրաինան ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում հակահարձակման համար», - նշել է Քիրբին:

Սպիտակ տան ներկայացուցիչը միաժամանակ հասկացրել է, որ չէր բացահայտի այդ հարձակման մեկնարկի ժամկետները, նույնիսկ եթե տեղեկություններ ունենար դրանց մասին, քանի որ նման հայտարարությունները համարում է Վլադիմիր Զելենսկու իրավասությունը:
Հիշեցնենք` նախորդ տարի Մոսկվան ՆԱՏՕ–ի երկրներին նոտա հղեց Կիևի իշխանությունների զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ուկրաինայի համար ռազմական տեխնիկայով բեռնված ցանկացած տեղափոխման միջոց օրինական թիրախ կհանդիսանա ՌԴ բանակի համար։ Ըստ նրա` ԱՄՆ–ն և դաշինքը անմիջականորեն մասնակցում են հակամարտությանը ոչ միայն զենքի փոխանցմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքներում կադրերի նախապատրաստմամբ։
ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային են տրամադրել խոստացած գրեթե բոլոր մարտական մեքենաները
Լրահոս
0