Հայ սպորտային ակրոբատները ՌԴ–ում անցկացված միջազգային մրցույթում մեդալներ են նվաճել
14:35 04.05.2023 (Թարմացված է: 14:41 04.05.2023)
© Photo : Gymnastics Federation of ArmeniaՀայ սպորտային ակրոբատները ՌԴ–ում անցկացված միջազգային մրցույթում մեդալներ են նվաճել
Հայ սպորտային ակրոբատները ՌԴ–ում անցկացված միջազգային մրցույթում մեդալներ են նվաճել
© Photo : Gymnastics Federation of Armenia
Բաժանորդագրվել
4 երկրներ ներկայացնող ավելի քան 500 մարզիկներ էին պայքարում հաղթանակի համար։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Սպորտային ակրոբատիկայի Հայաստանի հավաքական թիմը Ռուսաստանում անցկացված Գուրգենիձեյի անվան միջազգային մրցումներում մրցանակային տեղեր է զբաղեցրել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում։ Մայիսի 2-ին Օդինցովոյում անցկացված մրցաշարում հայ մարզիկները ներկայացրել են տարիքային տարբեր խմբեր։
Խառը զույգեր Էմիլի Հակոբյանը և Սեթ Մանուկյանը 2-րդ տեղն են զբաղեցրել, աղջիկների զույգ Լիանա Պետրոսյանը և Մարիաննա Խաչատրյանը` 3-րդ տեղը։
«Մեծահասակ տղաների զույգ Արտակ Ծատուրյանը և Ազատ Եղիազարյանը, մեծահասակների խառը զույգ Վահան Բունիաթյանը և Արինա Հարությունյանը, 13-19 տարիքային խմբում խառը զույգ Վահե Սարգսյանը և Մանե Օհանյանը, 12-18 տարիքային խմբում խառը զույգ Պարգև Նավասարդյանը և Էլեն Խաչատրյանը զբաղեցրել են 3-րդ տեղը»,– տեղեկությունը հայտնում է ֆեդերացիան։
© Photo : Gymnastics Federation of ArmeniaՀայ սպորտային ակրոբատները ՌԴ–ում անցկացված միջազգային մրցույթում մեդալներ են նվաճել
Հայ սպորտային ակրոբատները ՌԴ–ում անցկացված միջազգային մրցույթում մեդալներ են նվաճել
© Photo : Gymnastics Federation of Armenia
Նշենք, որ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Վլադիմիր Գուրգենիձեի հիշատակին նվիրված մրցմանը մասնակցում էին չորս երկրներ` Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ռուսաստան: Մրցումն արդեն 5-րդ անգամ է կազմակերպվում։ Այս անգամ հաղթական գավաթի համար պայքարում էին ավելի քան 500 մարզիկներ։