00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Как нацистская Германия превзошла расистские "законы Джима Кроу"
15:04
24 ր
Исторический ликбез
Третий Рейх: нацизм, расовая сегрегация по подобию США
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Աբովյան time
On air
18:27
30 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լաչինի միջանցքը պետք է բացվի ամբողջությամբ և առանց նախապայմանների. Ֆրանսիայի ԱԳՆ

© Asatur YesayantsԿատրին Կոլոննա
Կատրին Կոլոննա - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2023
Կատրին Կոլոննա
Բաժանորդագրվել
Նախարարի խոսքով՝ միջազգային հանրության նպատակն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ շարունակվեն։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի, Եվրամիության և ՄԱԿ-ի միջազգային դատարանի դիրքորոշումն այն է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի ամբողջությամբ և առանց նախապայմանների։ Այս հայտարարությունն արել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան «France Inter» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Հարցին, թե կարելի է արդյոք պատժամիջոցներ ակնկալել միջանցքը շրջափակող և հայերի դեմ էթնիկ զտումների քաղաքականություն վարող Ադրբեջանի դեմ, նախարարը ուղիղ պատասխան չի տվել` նշելով, որ աջակցում են երկու երկրների բանակցային ջանքերին: Նա ավելացրել է, որ պետք է տարբերակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և Ղարաբաղում՝ Ադրբեջանով շրջապատված և հայերով բնակեցված անկլավում տիրող իրավիճակը»:
Արտգործնախարարի խոսքով` Ֆրանսիան երկար ժամանակ աջակցում է երկու երկրների միջև խաղաղ բանակցություններին։
Ֆրանսիան հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կբանակցեն Քիշնևում. Կոլոննա
«Երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերով անցյալ աշնանը կազմակերպվեց Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, որը թույլ տվեց երկու երկրներին հաստատել միմյանց տարածքային ամբողջականությունը»,– ասել է նա:
Կոլոննան ավելացրել է, որ կան հարցեր, որոնք կարգավորման կարիք ունեն, և դրանց են նվիրված երկու երկրների արտգործնախարարների վաշինգտոնյան վերջին քննարկումները։
Նախարարը նշել է, որ մայիսին նախատեսված են Եվրամիության միջնորդությամբ այլ քննարկումներ, ինչպես նաև հնարավոր է` երկու առաջնորդների հանդիպում կայանա հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այստեղ, նախարարի խոսքով, հումանիտար ռիսկեր կան. «Առայժմ, բարեբախտաբար, ավելի լուրջ բան չկա»:
«Ֆրանսիայի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի դատարանի դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղ տանող ճանապարհի շրջափակումը պետք է հանվի առանց նախապայմանների, իսկ Ղարաբաղի մուտքը պետք է ազատ և անարգել լինի։ Ես այդ մասին հիշեցրել եմ նախագահ Ալիևին (Բաքու կատարած այցի ընթացքում. խմբ.)»,–ընդգծել է Կոլոննան:
Դիտարկմանը, թե այդ հիշեցումն ազդեցություն չի ունեցել, նախարարը պատասխանել է. «Այդպես է, բայց դա ընթացող բանակցությունների նպատակն է։ Մեր և միջազգային հանրության նպատակն է, որ դեպի խաղաղ բանակցություններ տանող ճանապարհը շարունակվի, այդ թվում` բանակցություններն այն մասին, թե ինչ է հասկացվում Ղարաբաղի ժողովրդի իրավունքներ և երաշխիքներ ասելիս»։
Նա նաև հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախաձեռնությամբ ԵՄ դիտորդական առաքելություն է տեղակայվել Հայաստանի տարածքում` նշելով, որ Հայաստան կատարած այցի ընթացքում (Ադրբեջան կատարած այցից հետո) նա մոտ է եղել առաքելությանգտնվելու վայրերին:
«Դա ինձ թույլ տվեց դիտարկումներ անել տեղի ունեցածի վերաբերյալ, արձանագրել փաստերը, ներկայացնել ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը։ Դիտորդների ներկայությունն օգնեց մեղմել սահմանային լարվածությունը»,–ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտգործնախարարը Հայաստան, Ադրբեջան և Վրաստան էր այցելել անցյալ շաբաթ։
Չենք կարող թույլ տալ Ադրբեջանի միակողմանի քայլերը. Ֆրանսիայի արտգործնախարար
Լրահոս
0