ԼՂ հակամարտության կարգավորումը չի կարող լինել առանց «գետնի վրա» ծագող խնդիրների. Գալուզին

© Photo : посольство РФ в ЯпонииՄիխայիլ Գալուզին
Միխայիլ Գալուզին - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2023
Միխայիլ Գալուզին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ներկայումս, ըստ ՌԴ փոխարտգործնախարարի, երկխոսության միջոցով գործընթացն ընթանում է կարգավորման 4 հիմնական ուղղություններով։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Այնպիսի հին և զգայուն կոնֆլիկտային իրավիճակների լուծումը, ինչպիսին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ընթացողն է, եթե իրատեսորեն նայենք, չի կարող ընթանալ առանց ինչ-ինչ խոչընդոտների, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Известия»-ին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ ժամանակին հաջողվել է մարել թեժ հակամարտությունը։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ խոսքը հենց հրադադարի և հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ շարժման մեկնարկի և խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին է։
Այսօր Վաշինգտոնում կանցկացվի Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունների եզրափակիչ փուլը
Ներկայումս, ըստ ՌԴ փոխարտգործնախարարի, երկխոսության միջոցով գործընթացն ընթանում է կարգավորման 4 հիմնական ուղղություններով` տարածաշրջանում կապերի ապաշրջափակում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքում, սահմանների սահմանազատում, հանրային կապերի հաստատում:
Այս բոլոր ուղղություններով Ռուսաստանն այս տարիների ընթացքում փորձել է կոնկրետ գործնական ջանքեր գործադրել, դրանցից յուրաքանչյուրի համար լուրջ ներուժ և հիմքեր են մշակվել հետագա առաջխաղացման համար, նշել է Գալուզինը:
«Կարգավորման հիմնական տարրերը, այն է` հրադադարը և հայ-ադրբեջանական կարգավորման ընթացքի առանցքային ուղղությունների ձևակերպումը, այդ բոլոր սկզբունքները ձևակերպվել են և սկսել են իրագործվել բացառապես Ռուսաստանի և նրա նախագահի միջնորդական առաքելության շնորհիվ։ Սա ինքնին արդեն լուրջ ձեռքբերում է»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Գալուզինը ապրիլի վերջին Երևանում մասնակցում էր ԱԳՆ-ների միջև խորհրդատվություններին։ Մանրամասն քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը` հիմնականում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում իրավիճակի բարդացման համատեքստում։
Լրահոս
0