Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում. Ջեյք Սալիվան

© AP Photo / Evan VucciՋեյք Սալիվան
Ջեյք Սալիվան - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2023
Ջեյք Սալիվան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայիսի 3-ին կայացել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը, նշված է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի թվիթերյան գրառման մեջ։
«Ուրախ էի այսօր Սպիտակ տանը հյուրընկալել արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը: Կայուն և արդար համաձայնագիրը կլինի երկու երկրների և տարածաշրջանի հնարավորությունների բացման բանալին»,- ասված է Սալիվանի գրառման մեջ:
Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին աշխատանքային այցով Վաշինգտոն են մեկնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Մայիսի 1-ին Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը։
Դրանից առաջ ԱՄՆ-ի պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ էր ունեցել Արարատ Միրզոյանի ու Ջեհյուն Բայրամովի հետ։
Լրահոս
0