https://armeniasputnik.am/20230505/2-atvorin-nstelu-qaghaqakanutjuny-erkar-chi-karvogh-tevel-khachikjany-banakcutjunneri-masin-59225252.html
2 աթոռին նստելու քաղաքականությունը երկար չի կարող տևել. Խաչիկյանը` բանակցությունների մասին
2 աթոռին նստելու քաղաքականությունը երկար չի կարող տևել. Խաչիկյանը` բանակցությունների մասին
Խաչիկյանի կարծիքով` ռուսական օրակարգը չչեղարկելով պետք է այնպես անել, որ երկու կողմը` Արևմուտքը և ՌԴ–ն, մրցակցության մեջ լինեն և ՀՀ–ին ամենալավ առաջարկն անեն։ 05.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-05T23:00+0400
2023-05-05T23:00+0400
2023-05-05T23:00+0400
բանակցություն
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
նիկոլ փաշինյան
ռուսաստան
արևմուտք
ամն
վաշինգտոն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/0a/56520049_0:0:1600:901_1920x0_80_0_0_dc48c48f0111551d7ac23ba830ad7ae2.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Եթե Արևմուտքը Հայաստանին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ առաջարկ չի արել, դա ՀՀ դիվանագիտության ձախողումն է, սակայն ըստ տեղեկությունների եղել են հստակ առաջարկներ, և այժմ քննարկվում են էթնիկ փոքրամասնությունների իրավունքները։ Այսինքն` խոսքը Ղարաբաղը հանձնելու մասին է։ Նման կարծիք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը` խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության և տեղի ունեցող բանակցությունների մասին։Օրերս խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արևմուտքից հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ որևէ առաջարկ չի եղել, որ դեռ բովանդակությամբ էլ հակասեր ռուսականին։Խաչիկյանի խոսքով` Փաշինյանի նման ձևակերպումը տրամաբանական չէ, քանի որ ստացվում է` Հայաստանը բանակցությունների համար ընտրել է մի հարթակ, որտեղից չկա առաջարկ։Իսկ իրականում, քաղաքագետի համոզմամբ, Միացյալ Նահանգները, պլատֆորմ տրամադրելով հայ–ադրբեջանական բանակցությունների համար, ունի իր առաջարկները և նպատակները։«Նրանք ինչ-որ առաջարկներ կունենան, ինչ-որ ճնշում կգործադրեն, ինչպես Wall street ժուռնալը առաջարկում էր, որ ԱՄՆ-ն ճնշում գործադրի Հայաստանի վրա։ Պարզ է իհարկե, որ նրանք ճնշելու են հայերին, որ համաձայնեն ԼՂ-ն թողնել Ադրբեջանի կազմում, այդտեղից ՌԴ-ի ուժերը դուրս գան, հետո Հայաստանից ռուսական բազան դուրս գա»,–ասաց նա։Նման իրավիճակում վաշինգտոնյան հարթակին նախապատվություն տալու հարցում քաղաքագետը տեսնում է երկու պատճառ։ Նախ, որ ՀԱՊԿ-ը հրաժարվեց դատապարտել Ադրբեջանին ՀՀ տարածքը զավթելու համար, և այն, որ չկարողացան բացել Լաչինի միջանցքը։ Այս երկու դեպքերը նեգատիվ ձևով ազդեցին, և հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սկսեցին տարածվել։Վաշինգտոնյան ձևաչափն ավելի շատ նման է Միրզոյանին և Բայրամովին բերման ենթարկելու. քաղաքագետ«Որոշ առումով հուսահատության հիմք կա, բայց դա չի նշանակում, որ պետք է միանգամից հրաժարվել և գնալ ուրիշ տեղ, մանավանդ որ այնտեղ ոչ մի բան չեն առաջարկում, մանավանդ երբ պատերազմը կանգնեցրել է ՌԴ–ն և նոյեմբերի 9–ի պայմանագիրը, որը արդեն գոյություն չունի, ստորագրվել էր Ռուսաստանի հովանավորությամբ։ Եթե արևմուտքը ոչինչ չի առաջարկում, երաշխիքներ չի տալիս, Արևմուտքը անգամ որևէ ուժ չի տեղադրելու այստեղ, ինչպես կարելի է այդպես խաղաղության պայմանագիր ստորագրել և դառնալ Թուրքիայի և Ադրբեջանի պատանդը»,–կարծում է մեր զրուցակիցը։Այս դեպքում փորձագետը նշում է` պետք է աշխատել այն երկրների հետ, որոնք առաջարկ ունեն, խոսքը մասնավորապես ՌԴ-ի մասին է, որը կոնկրետ առաջարկում էր ԼՂ հարցը թողնել ապագային։ Խաչիկյանն ընդգծում է, որ ռուսական օրակարգը չչեղարկելով` պետք է այնպես անել, որ երկու կողմը` Արևմուտքը և ՌԴ–ն, մրցակցության մեջ լինեն և ՀՀ–ին ամենալավ առաջարկն անեն։Չնայած այս դեպքում էլ խնդիր կա, քանի որ երկու թևի համար էլ Ադրբեջանն իր նավթով և գազով ավելի մեծ քաշ ունի, քան Հայաստանը, իսկ Թուրքիայի ռազմաստրատեգիական պոտենցիալը իրենց համար շատ ավելի կարևոր է։Իշխանությունների անընդհատ իրենց հակասելը, ստույգ դիրք չունենալը հանգեցրել է նրան, որ ռազմավարական դաշնակիցը արդեն ՀՀ-ի հետ հեգնանքով է խոսում։ Իրականում Խաչիկյանն էլ ճիշտ է համարում Հայաստանի` և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում հարցի ինչ–որ լուծման հասնելու փորձերը, սակայն երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը երկար չի կարող ձգձգվել, ինչ- որ պահի պետք է որոշում կայացնել։ Հետևաբար ժամանակն է, որ իշխանությունները բացահայտ ասեն, թե որտեղով են անցնում ՀՀ կարմիր գծերը։
ադրբեջան
արևմուտք
ամն
վաշինգտոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/0a/56520049_78:0:1502:1068_1920x0_80_0_0_1c4b6628b50d9bfe372f458126770aca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հուսահատություն ռդ արևմուտք խաչիկյան
հուսահատություն ռդ արևմուտք խաչիկյան
2 աթոռին նստելու քաղաքականությունը երկար չի կարող տևել. Խաչիկյանը` բանակցությունների մասին
Խաչիկյանի կարծիքով` ռուսական օրակարգը չչեղարկելով պետք է այնպես անել, որ երկու կողմը` Արևմուտքը և ՌԴ–ն, մրցակցության մեջ լինեն և ՀՀ–ին ամենալավ առաջարկն անեն։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Եթե Արևմուտքը Հայաստանին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ առաջարկ չի արել, դա ՀՀ դիվանագիտության ձախողումն է, սակայն ըստ տեղեկությունների եղել են հստակ առաջարկներ, և այժմ քննարկվում են էթնիկ փոքրամասնությունների իրավունքները։ Այսինքն` խոսքը Ղարաբաղը հանձնելու մասին է։ Նման կարծիք
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը` խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության և տեղի ունեցող բանակցությունների մասին։
Օրերս խորհրդարանում ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արևմուտքից հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ որևէ առաջարկ չի եղել, որ դեռ բովանդակությամբ էլ հակասեր ռուսականին։
«Անհեթեթություն է, թե առաջարկներ չկան։ Իհարկե բանակցում են, և իհարկե առաջարկներ կան։ Ուղղակի չեն ուզում դա ասել, բայց ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղը հանձնելու մասին են բանակցությունները։ Արևմուտքը առաջարկում է իր կողմից ինչ-որ բան երաշխավորել կամ չերաշխավորել` դա ուրիշ հարց է։ Այսինքն` Փաշինյանի հայտարարությունը անհնար է մեկնաբանել` այն ռացիոնալ միտք չէ»,–ասաց քաղաքագետը։
Խաչիկյանի խոսքով` Փաշինյանի նման ձևակերպումը տրամաբանական չէ, քանի որ ստացվում է` Հայաստանը բանակցությունների համար ընտրել է մի հարթակ, որտեղից չկա առաջարկ։
Իսկ իրականում, քաղաքագետի համոզմամբ, Միացյալ Նահանգները, պլատֆորմ տրամադրելով հայ–ադրբեջանական բանակցությունների համար, ունի իր առաջարկները և նպատակները։
«Նրանք ինչ-որ առաջարկներ կունենան, ինչ-որ ճնշում կգործադրեն, ինչպես Wall street ժուռնալը առաջարկում էր, որ ԱՄՆ-ն ճնշում գործադրի Հայաստանի վրա։ Պարզ է իհարկե, որ նրանք ճնշելու են հայերին, որ համաձայնեն ԼՂ-ն թողնել Ադրբեջանի կազմում, այդտեղից ՌԴ-ի ուժերը դուրս գան, հետո Հայաստանից ռուսական բազան դուրս գա»,–ասաց նա։
Նման իրավիճակում վաշինգտոնյան հարթակին նախապատվություն տալու հարցում քաղաքագետը տեսնում է երկու պատճառ։ Նախ, որ ՀԱՊԿ-ը հրաժարվեց դատապարտել Ադրբեջանին ՀՀ տարածքը զավթելու համար, և այն, որ չկարողացան բացել Լաչինի միջանցքը։ Այս երկու դեպքերը նեգատիվ ձևով ազդեցին, և հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սկսեցին տարածվել։
«Որոշ առումով հուսահատության հիմք կա, բայց դա չի նշանակում, որ պետք է միանգամից հրաժարվել և գնալ ուրիշ տեղ, մանավանդ որ այնտեղ ոչ մի բան չեն առաջարկում, մանավանդ երբ պատերազմը կանգնեցրել է ՌԴ–ն և նոյեմբերի 9–ի պայմանագիրը, որը արդեն գոյություն չունի, ստորագրվել էր Ռուսաստանի հովանավորությամբ։ Եթե արևմուտքը ոչինչ չի առաջարկում, երաշխիքներ չի տալիս, Արևմուտքը անգամ որևէ ուժ չի տեղադրելու այստեղ, ինչպես կարելի է այդպես խաղաղության պայմանագիր ստորագրել և դառնալ Թուրքիայի և Ադրբեջանի պատանդը»,–կարծում է մեր զրուցակիցը։
Այս դեպքում փորձագետը նշում է` պետք է աշխատել այն երկրների հետ, որոնք առաջարկ ունեն, խոսքը մասնավորապես ՌԴ-ի մասին է, որը կոնկրետ առաջարկում էր ԼՂ հարցը թողնել ապագային։ Խաչիկյանն ընդգծում է, որ ռուսական օրակարգը չչեղարկելով` պետք է այնպես անել, որ երկու կողմը` Արևմուտքը և ՌԴ–ն, մրցակցության մեջ լինեն և ՀՀ–ին ամենալավ առաջարկն անեն։
Չնայած այս դեպքում էլ խնդիր կա, քանի որ երկու թևի համար էլ Ադրբեջանն իր նավթով և գազով ավելի մեծ քաշ ունի, քան Հայաստանը, իսկ Թուրքիայի ռազմաստրատեգիական պոտենցիալը իրենց համար շատ ավելի կարևոր է։
«Դա է մեր պրոբլեմը, որ մենք փոքր պոտենցիալ ունեք։ Բայց ՌԴ-ն դեռ որոշ զսպող դեր կատարում է այստեղ, ՌԴ-ն դեռ պատրաստ չէ հանձնել Հարավային Կովկասը և որոշ ձևով զսպում է Թուրքիային։ Վերջապես մեր ղեկավարն էլ ասաց, որ Արևմուտքը ոչինչ չի առաջարկում, ուրեմն պետք է աշխատել ՌԴ-ի հետ, ուրիշ երկրների հետ։ Ցանկացած դեպքում պետք է պրագմատիկ մտածել և որևէ կողմից ստանալ այն որոշումը, որը կապահովի մեր և Արցախի անվտանգությունը»,–նշեց Խաչիկյանը։
Իշխանությունների անընդհատ իրենց հակասելը, ստույգ դիրք չունենալը հանգեցրել է նրան, որ ռազմավարական դաշնակիցը արդեն ՀՀ-ի հետ հեգնանքով է խոսում։ Իրականում Խաչիկյանն էլ ճիշտ է համարում Հայաստանի` և՛ Վաշինգտոնում, և՛ Մոսկվայում հարցի ինչ–որ լուծման հասնելու փորձերը, սակայն երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը երկար չի կարող ձգձգվել, ինչ- որ պահի պետք է որոշում կայացնել։ Հետևաբար ժամանակն է, որ իշխանությունները բացահայտ ասեն, թե որտեղով են անցնում ՀՀ կարմիր գծերը։