ԱԺ պատգամավորները Փաշինյանի գլխավորությամբ հանդիպել են Չեխիայի խորհրդարանի նախագահի հետ

© Photo : official site of the Prime Minister of RAԱԺ պատգամավորները Փաշինյանի գլխավորությամբ հանդիպել են Չեխիայի խորհրդարանի նախագահի հետ
ԱԺ պատգամավորները Փաշինյանի գլխավորությամբ հանդիպել են Չեխիայի խորհրդարանի նախագահի հետ - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2023
ԱԺ պատգամավորները Փաշինյանի գլխավորությամբ հանդիպել են Չեխիայի խորհրդարանի նախագահի հետ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չեխ խորհրդարանականի հետ քննարկվել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այլ հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ: Տեղեկությունը հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում։
«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությանը և այլ թեմաների»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Չեխիա է մեկնել մայիսի 4-ին։ Նույն օրը կայացել է Հայաստանի և Չեխիայի վարչապետների հանդիպումը։
Հայաստանի և Չեխիայի վարչապետները համատեղ հայտարարություն ստորագրեցին
Լրահոս
0