ՀՌՕ ռազմակայանի ավիացիոն ստորաբաժանման հրամանատարական կազմը թռիչքներ կիրականացնի ՀՀ–ում

© Photo : пресс-служба ЮВОՀՌՕ ավիացիա
ՀՌՕ ավիացիա - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2023
ՀՌՕ ավիացիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թռիչքներում ներգրավվելու է միայն ավիացիոն ստորաբաժանումների ղեկավար կազմը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի ավիացիոն ստորաբաժանման հրամանատարական կազմը ամառային ուսումնական շրջանի մեկնարկին կմասնակցի հրամանատարական թռիչքների: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Միջոցառումների հիմնական խնդիրը լինելու է ՄիԳ-29 բազմաթիրախային կործանիչների, Մի-8ՄՏՎ-5 և Կա-52 ուղղաթիռների յուրացման գործում երիտասարդ անձնակազմի ուսուցման մեթոդիկայի մշակումը՝ թռիչքային պատրաստության դասընթացի առավել բարդ վարժությունների կատարման ժամանակ», - նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանում ՀՌՕ զինծառայողները հակահրդեհային անվտանգության պարապմունքներ են անցկացրել
Նախատեսվում է նաև բարդ և բարձրագույն օդավարության տարրեր մշակել տարբեր բարձրություններում, այդ թվում՝ գերցածր մակարդակում:
Նշվում է, որ հրամանատարական թռիչքներն ավանդաբար անցկացվելու են ուսումնական շրջանի սկզբում, դրանցում ներգրավվելու է միայն ավիացիոն ստորաբաժանումների ղեկավար կազմը:
ՀՌՕ–ից նաև հայտնում են, որ ռազմակայանի զինծառայողները ավարտել են բարձրլեռնային զորավարժարաններում հրաձգարանների վերանորոգման և սպասարկման պլանային աշխատանքները՝ ամառային ուսումնական շրջանում պարապմունքներ անցկացնելու համար: Օրվա մութ ժամերին պարապմունքներն անցկացնելու համար թիրախային համալիրները զինվել են լուսադիոդներով և լուսավորությամբ։
Հայաստանում ՀՌՕ օդաչուները ձմռանը մոտ 900 ժամ թռիչքներ են կատարել
Լրահոս
0