00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նեմեսիս» արձանի տեղադրումը ՀՀ արտաքին քաղաքականության դրսևորում չէ․ Սիմոնյանը` Անկարայում

© Photo : official site of the Parliament of RAԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2023
Բաժանորդագրվել
ԱԺ նախագահը շեշտել է, որ մեր երկրի արտաքին քաղաքականությունն իրականացվում է ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրման որոշումըկայացվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից։ Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ։

Ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելուփակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերնիջել «Զվարթնոց» օդանավակայանում։

Ապրիլի 3–ին Թուրքիայի արտգործնախարարՄևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանի համար իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար փակել է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացման պատճառով։

Դիտել լիաէկրան ռեժիմովԴուրս գալ լիաէկրան ռեժիմից
Ալեն Սիմոնյանը ցավ է հայտնել, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում։
«Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնում, և ես չեմ ցանկանում, որ արձանի տեղադրումն այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսևորում կամ որպես ոչ բարիդրացիական քայլ։ Հայաստանում պետական արտաքին քաղաքականությունն իրականացվում է վարչապետի և արտգործնախարարի կողմից, այս մակարդակում կայացված որոշումներին վերջին ամիսների ընթացքում բոլորդ եք ականատես», - ընդգծել է Սիմոնյանը։
Ըստ նրա` ցանկության դեպքում միշտ կարելի է պատճառներ գտնել հարաբերությունները վատացնելու համար, ինքն էլ կարող էր հազար պատճառ գտնել Թուրքիա չմեկնելու համար։
«Բայց ես այստեղ եմ, որ թուրք հասարակությանն ասեմ` Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների»,– շեշտել է Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանը հավելել է, որ Հայաստանը լիովին անկեղծ է հարաբերությունները կարգավորելու իր ձգտման մեջ:
«Եթե մենք ունենք քաղաքական կամք, եթե ունենք հարաբերություններ վերականգնելու և կարգավորելու որոշում, այդ ճանապարհը հեշտ չի լինելու։ Բայց մենք պետք է առաջ շարժվենք»,– ասել է ԱԺ խոսնակը։
Նա հույս է հայտնել, որ իրենց թուրք գործընկերները ևս դեպի առաջ քայլ կանեն։
«Մենք կօգտվենք այս պատմական հնարավորությունից։ Մենք նոր էջ ենք բացում ինչպես մեր, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»,– եզրափակել է Սիմոնյանը։
Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է մեկնել` ամասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին։
Հայաստանից Անկարա են մեկնել նաև ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գևորգ Պապոյանը։
Լրահոս
0