https://armeniasputnik.am/20230505/rdn-atsneri-hardzakmany-kpataskhani-gvortsvov-voch-te-casus-belli-i-masin-datvoghutjunnervov-59206051.html
ՌԴ–ն ԱԹՍ–ների հարձակմանը կպատասխանի գործով, ոչ թե casus belli-ի մասին դատողություններով
ՌԴ–ն ԱԹՍ–ների հարձակմանը կպատասխանի գործով, ոչ թե casus belli-ի մասին դատողություններով
Մայիսի 3-ի գիշերը Կիևի ռեժիմը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել ՌԴ նախագահի կրեմլյան նստավայրին, Մոսկվան կատարվածը Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ է... 05.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-05T12:34+0400
2023-05-05T12:34+0400
2023-05-05T12:35+0400
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
սերգեյ լավրով
տեսանյութ
տեսանյութեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/05/59205042_0:0:1523:858_1920x0_80_0_0_448ea0f79c1246e1f89e25b2a64d0d96.jpg
Ռուսաստանը գործով կպատասխանի դրոնների հարձակմանը, ոչ թե դատողություններ կանի այն մասին, թե արդյոք դա պատերազմի առիթ էր։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները:«Միանգամայն պարզ է, որ Կիևի ահաբեկիչները առանց տերերի իմացության չէին կարող դա իրականացնել։ Մենք կպատասխանենք ոչ թե խոսակցություններով այն մասին, թե արդյոք դա casus belli էր, այլ կպատասխանենք կոնկրետ գործողություններով։ Մենք մեծ համբերություն ունենք. նման ասացվածք կա՝ «Ռուսները երկար են պատրաստվում»», - ասել է Լավրովը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք Կրեմլի վրա անօդաչուների հարձակումը casus belli (պատերազմի առիթ) համարել։Նա նշել է, որ Կիևի և Վաշինգտոնի կողմից Կրեմլի վրա հարձակման մասնակցության հերքումը չի նշանակում, թե դրան կարելի է հավատալ:Լավրովն ավելացրել է, որ ՇՀԿ ԱԳՆԽ անդամները դատապարտել են ուկրաինական ԱԹՍ–ների հարձակումը Կրեմլի վրա։«Ուղեղն էլ չի՞ աշխատում»․ Զախարովան մեկնաբանել է Սպիտակ տան հայտարարությունըԴիվանագետը շեշտել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի իրեն հարգող ցանկացած պետություն դադարի շփվել այդ երկրի հետ: Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդը միայն Արևմուտքի խամաճիկն է, և Ռուսաստանը պատրաստ է խոսել Արևմուտքի հետ, վաղ թե ուշ այդ խոսակցությունը կկայանա:Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ մայիսի 3-ի գիշերը Կիևի ռեժիմը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրին, երկու սարք շարքից հանվել է:Տուժածներ և նյութական վնասներ չկան։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտնել էր, որ պետության ղեկավարն այդ պահին Կրեմլում չի եղել: ՌԴ քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով գործ է հարուցել։Կրեմլի վրա անօդաչուների հարձակումը հեռացնում է խաղաղությունը. Վատիկան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/05/59205042_191:0:1371:885_1920x0_80_0_0_f33087d2921a16b146f77cd330eb2960.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), սերգեյ լավրով, տեսանյութ, տեսանյութեր, видео
ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), սերգեյ լավրով, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՌԴ–ն ԱԹՍ–ների հարձակմանը կպատասխանի գործով, ոչ թե casus belli-ի մասին դատողություններով
12:34 05.05.2023 (Թարմացված է: 12:35 05.05.2023) Մայիսի 3-ի գիշերը Կիևի ռեժիմը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել ՌԴ նախագահի կրեմլյան նստավայրին, Մոսկվան կատարվածը Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձ է որակել:
Ռուսաստանը գործով կպատասխանի դրոնների հարձակմանը, ոչ թե դատողություններ կանի այն մասին, թե արդյոք դա պատերազմի առիթ էր։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները:
«Միանգամայն պարզ է, որ Կիևի ահաբեկիչները առանց տերերի իմացության չէին կարող դա իրականացնել։ Մենք կպատասխանենք ոչ թե խոսակցություններով այն մասին, թե արդյոք դա casus belli էր, այլ կպատասխանենք կոնկրետ գործողություններով։ Մենք մեծ համբերություն ունենք. նման ասացվածք կա՝ «Ռուսները երկար են պատրաստվում»», - ասել է Լավրովը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք Կրեմլի վրա անօդաչուների հարձակումը casus belli (պատերազմի առիթ) համարել։
Նա նշել է, որ Կիևի և Վաշինգտոնի կողմից Կրեմլի վրա հարձակման մասնակցության հերքումը չի նշանակում, թե դրան կարելի է հավատալ:
Լավրովն ավելացրել է, որ ՇՀԿ ԱԳՆԽ անդամները դատապարտել են ուկրաինական ԱԹՍ–ների հարձակումը Կրեմլի վրա։
Դիվանագետը շեշտել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի իրեն հարգող ցանկացած պետություն դադարի շփվել այդ երկրի հետ: Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդը միայն Արևմուտքի խամաճիկն է, և Ռուսաստանը պատրաստ է խոսել Արևմուտքի հետ, վաղ թե ուշ այդ խոսակցությունը կկայանա:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից
հայտնել էին, որ մայիսի 3-ի գիշերը Կիևի ռեժիմը փորձել է անօդաչու թռչող սարքերով հարվածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կրեմլյան նստավայրին, երկու սարք շարքից հանվել է:
Տուժածներ և նյութական վնասներ չկան։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտնել էր, որ պետության ղեկավարն այդ պահին Կրեմլում չի եղել: ՌԴ քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով գործ է հարուցել։