00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծնողին տվել են 3 ձեռք, ասել՝ դա ձեր որդին է. Թագուհի Թովմասյանը պատմեց փակ հանդիպումից

© Sputnik / Aram NersesyanԹագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյան - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2023
Բաժանորդագրվել
Ծնողներն ամենից շատ նեղսրտած են անորոշությունից։Ըստ նրանց` շատ անհամաձայնություններ ու անճշտություններ կան պատկան մարմինների ասածների և իրենց ունեցած տվյալների միջև։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում են պահանջում ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով անհետ կորած զինծառայողների հարազատների հետ փակ հանդիպման մանրամասներին։
«Ծնողներն ուզում են հանդիպել, նրանց առջև կանգնել ու ասել, որ նրանք պարբերաբար ստում են ԱԺ ամբիոնից»,– ասաց նա։
Պատգամավորը նշեց նաև, որ ծնողներն արդեն ահռելի քննչական աշխատանք են արել, կարելի է ասել՝ քննչականից ավելի շատ փաստեր են հավաքել իրենց որդիների մասին, և երբ այդ բոլոր տվյալներն ամփոփվում են, հասկացել են, որ տղաներն առնվազն չհաստատված գերիների ցանկում պետք է լինեն։
«Ծնողները շատ վրդովված են, որ ՀՀ պատկան մարմիններն ընդամենը 33 գերիների մասին են խոսում այն դեպքում, երբ շատ ավելին են գերիները։ Ծնողներն ունեն փաստեր, թե ինչպես են իրենց որդիները գերեվարվել։ Պատկան մարմինները ոչինչ չեն անում կամ բավարար աշխատանք չեն անում, որ տղաները պատշաճ հանձնվեն ծնողներին»,- ասաց Թագուհի Թովմասյանը։
Պատերազմում անհետ կորածների և գերեվարվածների հարազատները պետությունից աջակցություն կստանան
Նա նշեց, որ ծնողները կառավարությունից այլևս հույս ու սպասելիք չունեն։ Նրա խոսքով` այն, ինչ իրենք պետք է անեին, արդեն չեն արել։
«Այժմ ես պատրաստվում եմ միջազգային կազմակերպություններում բարձրաձայնել այս հարցը։ Ծնողների հետ կրկին կհանդիպեմ, ավելի փաստարկված զեկույցներ կպատրաստենք ամեն երեխայի մասով և կուղարկենք տարբեր միջազգային կառույցների»,– հայտնեց պատգամավորը։
Թագուհի Թովմասյանը նշում է, որ ծնողներն ամենից շատ նեղսրտած են անորոշությունից։ Օրինակ` իրենց տվել են մասունքներ, որոնք վստահություն չեն ներշնչում։
«Պատկան մարմինները տվել են ծնողներին երեք ձեռք, ասել են՝ դա ձեր որդին է, ու դրա համար մարդիկ հրաժարվել են հուղարկավորել դրանք։ Օրինակ` ծնողներից մեկին, որպես իր 1.82 սմ հասակ ունցող տղայի մասունք, որը 43 համարի կոշիկ է հագնում, տվել են մի ձեռք, որի ԴՆԹ–ն համապատասխանել է 1.60 սմ հասակով տղայի ԴՆԹ-ին»,– ասաց նա։
Ծնողները վստահեցնում են, որ շատ անհամաձայնություններ ու անճշտություններ կան, որոնք պետք է քննարկման առարկա դառնան։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության տվյալներով` հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է, որոնցից 777-ը` Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը` 44-օրյա պատերազմի, 2-ը` 2022–ի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով։
Ըստ ԿԽՄԿ տվյալների` հակամարտության 2020, 2021 թթ-ի և 2022 թ. սեպտեմբերի սրացումների հետևանքով Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում 309 անձ։
Լրահոս
0