00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձեր մտահոգությունը հուզիչ էր հայերի համար. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չարլզ 3-րդին

© Photo : ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ / Office of the fourth President of RAԱրմեն Սարգսյանն ու Չարլզ 3-րդը
Արմեն Սարգսյանն ու Չարլզ 3-րդը - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2023
Արմեն Սարգսյանն ու Չարլզ 3-րդը
Բաժանորդագրվել
ՀՀ չորրորդ նախագահը վստահ է, որ Չարլզ Երրորդի թագավորության տարիներին Մեծ Բրիտանիայի համաշխարհային դերն ամրապնդվելու է, ինչից շահելու է նաև հայ և բրիտանացի ժողովուրդների բարեկամությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզ Երրորդին շնորհավորել է թագադրության առթիվ և հիշել բրիտանական գահակալի` 2013 թվականի այցը Հայաստան։ Սարգսյանը նաև Գեղարդում արված լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան էջում։
«Ձերդ Մեծության հարգանքը հայոց մշակույթի և սովորույթների հանդեպ, հետաքրքրվածությունը դեպի Հայաստանի հարուստ պատմությունը և ավանդույթները, ինչպես նաև երկրի ժառանգության պահպանման նկատմամբ մտահոգությունը հուզիչ էին յուրաքանչյուր հայի համար»,– գրել է Սարգսյանը։
Նա Չարլզ Երրորդին շնորհակալություն է հայտնել ոչ միայն Հայաստան գալու, այլև 2015-ին Վեսթմինսթերյան աբբայությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը մասնակցելու համար։ Հիշատակել է նաև 2020 թվականին նրա այցելությունը Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի:
Սարգսյանը շեշտել է, որ արքայական գահը ստանձնել է մի առաջնորդ, որն ունի հարուստ կենսափորձ, անհրաժեշտ մարդկային որակներ, գիտելիք ու կարողություններ՝ արժանապատվորեն առաջնորդելու Միացյալ Թագավորության և Համագործակցության երկրները:
«Դուք Միացյալ Թագավորության գահակալն եք դառնում այնպիսի բարդագույն ժամանակաշրջանում, որն առավելագույն կամք, խոհեմություն և հմտություններ է պահանջելու Ձեզնից՝ որպես ոչ միայն համաշխարհային քաղաքական ու տնտեսական աշխարհակարգում առաջատարի դիրք ունեցող պետության, այլև աշխարհի ամենահայտնի և ազդեցիկ թագավորական դինաստիաներից մեկի առաջնորդից»,– շեշտել է Սարգսյանը։
Նա կասկած չունի, որ Չարլզի Երրորդի թագավորության տարիները նշանավորվելու են Միացյալ Թագավորության զարգացմամբ և նրա համաշխարհային դերի ամրապնդմամբ:
«Ակնկալում եմ, որ դրանից շահելու է նաև հայ և բրիտանացի ժողովուրդների բարեկամությունը»,– ընդգծել է ՀՀ չորրորդ նախագահը։
Հիշեցնենք` Բրիտանիայի միապետ Չարլզ III–ն այսօր պաշտոնապես թագադրվեց Վեսթմինսթերյան աբբայությունում։
Լրահոս
0