https://armeniasputnik.am/20230506/hhum-hro-razmakajani-rvo-andznakazmn-ancel-e-tsarajutjan-uzheghacvats-rezhimi-59261904.html
ՀՀ–ում ՀՌՕ ռազմակայանի ՌՈ անձնակազմն անցել է ծառայության ուժեղացված ռեժիմի
ՀՀ–ում ՀՌՕ ռազմակայանի ՌՈ անձնակազմն անցել է ծառայության ուժեղացված ռեժիմի
Ստորաբաժանումներն ունեն մասնագիտացված մեքենաներ, հատուկ միջոցներ, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներ։ 06.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-06T14:04+0400
2023-05-06T14:04+0400
2023-05-06T14:06+0400
հայաստան
հարավային ռազմական օկրուգ (հռօ)
ռազմաբազա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/06/59260714_0:111:1200:786_1920x0_80_0_0_5a3b068224918ce4eb7c959cdcafa05a.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ–ում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմական ոստիկանության ստորաբաժանման անձնակազմը մայիսյան տոների ընթացքում ծառայության ուժեղացված ռեժիմի է անցել: Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։«Ռազմական ավանների և մի շարք հասարակական օբյեկտների տարածքում շուրջօրյա կարգուկանոն պահպանելուն ուղղված խնդիրների օպերատիվ կատարման համար հերթապահություն են իրականացնում ՀՌՕ ռազմական ոստիկանության պարեկները։ Ստորաբաժանումները զինված են ՈւԱԶ «Պատրիոտ» մեքենաների հենքով մասնագիտացված մեքենաներով, հատուկ միջոցներով, ինչպես նաև «Կոլպոկ» և «Չերեպախա» ժամանակակից հանդերձանքով», – ասվում է հաղորդագրության մեջ։ՀՌՕ ռազմակայանի ավիացիոն ստորաբաժանման հրամանատարական կազմը թռիչքներ կիրականացնի ՀՀ–ումՆշվում է նաև, որ Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանում զինծառայողների, «Յունարմիա» համառուսաստանյան ռազմահայրենասիրական շարժման անդամների և ՌԴ ՊՆ դպրոցի աշակերտների համար «Ռուսաստանի ռազմական պատմության օր» է անցկացվել։ՀՌՕ ռազմակայանի թանգարանի սրահներում «Պատմություն. ՌԴ ԶՈւ մարտական ավանդույթները» խորագրով կինոդասախոսություն է անցկացվել։ Դասընթացի երկրորդ մասի ընթացքում մշակութաժամանցային կենտրոնում ցուցադրվել են ռուսական ժամանակակից ֆիլմեր, որոնք պատմում են հայրենիքն ու նրա ազգային շահերի պաշտպանող զինվորների և սպաների սխրանքների մասին։Միջոցառման վերջում զինծառայողները բեմից ընթերցել են խորհրդային գրողներ Կոնստանտին Սիմոնովի, Ալեքսանդր Տվարդովսկու և այլոց բանաստեղծությունները։Հայաստանում ՀՌՕ ռազմակայանում ստուգել են ռազմական տեխնիկայի ինժեներատեխնիկական սպասարկումը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/06/59260714_22:0:1165:857_1920x0_80_0_0_07ec3af611e50f496cf8634f3af27e63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հարավային ռազմական օկրուգ (հռօ), ռազմաբազա
հայաստան, հարավային ռազմական օկրուգ (հռօ), ռազմաբազա
ՀՀ–ում ՀՌՕ ռազմակայանի ՌՈ անձնակազմն անցել է ծառայության ուժեղացված ռեժիմի
14:04 06.05.2023 (Թարմացված է: 14:06 06.05.2023) Ստորաբաժանումներն ունեն մասնագիտացված մեքենաներ, հատուկ միջոցներ, ինչպես նաև ժամանակակից սարքավորումներ։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. ՀՀ–ում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմական ոստիկանության ստորաբաժանման անձնակազմը մայիսյան տոների ընթացքում ծառայության ուժեղացված ռեժիմի է անցել: Տեղեկությունը հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։
«Ռազմական ավանների և մի շարք հասարակական օբյեկտների տարածքում շուրջօրյա կարգուկանոն պահպանելուն ուղղված խնդիրների օպերատիվ կատարման համար հերթապահություն են իրականացնում ՀՌՕ ռազմական ոստիկանության պարեկները։ Ստորաբաժանումները զինված են ՈւԱԶ «Պատրիոտ» մեքենաների հենքով մասնագիտացված մեքենաներով, հատուկ միջոցներով, ինչպես նաև «Կոլպոկ» և «Չերեպախա» ժամանակակից հանդերձանքով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանում զինծառայողների, «Յունարմիա» համառուսաստանյան ռազմահայրենասիրական շարժման անդամների և ՌԴ ՊՆ դպրոցի աշակերտների համար «Ռուսաստանի ռազմական պատմության օր» է անցկացվել։
ՀՌՕ ռազմակայանի թանգարանի սրահներում «Պատմություն. ՌԴ ԶՈւ մարտական ավանդույթները» խորագրով կինոդասախոսություն է անցկացվել։ Դասընթացի երկրորդ մասի ընթացքում մշակութաժամանցային կենտրոնում ցուցադրվել են ռուսական ժամանակակից ֆիլմեր, որոնք պատմում են հայրենիքն ու նրա ազգային շահերի պաշտպանող զինվորների և սպաների սխրանքների մասին։
Միջոցառման վերջում զինծառայողները բեմից ընթերցել են խորհրդային գրողներ Կոնստանտին Սիմոնովի, Ալեքսանդր Տվարդովսկու և այլոց բանաստեղծությունները։