00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստորջրյա մալուխները հարվածի տակ են․ Արևմուտքը Ռուսաստանից վախենալու ևս մեկ պատճառ է գտել

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցԲալթյան նավատորմի նավերը «Արևմուտք-2017« զորավարժությունների շրջանակում
Բալթյան նավատորմի նավերը «Արևմուտք-2017« զորավարժությունների շրջանակում - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2023
Բալթյան նավատորմի նավերը «Արևմուտք-2017« զորավարժությունների շրջանակում
Բաժանորդագրվել
ՌԻԱ Նովոստիի սյունակագիրը նշում է, որ Արևմուտքում վախենում են, որ ՌԴ–ն հարվածներ կհասցնի ՆԱՏՕ-ի ստորջրյա ենթակառուցվածքներին:
Կրեմլի վրա հայտնված ԱԹՍ–ների կադրերի հրապարակումից հետո ՌԴ ռազմավարական հակառակորդները, ինչպես և սպասվում էր, իրար անցան։ Զելենսկին, ակնհայտորեն վախենալով ինչ-որ բանից, ընթացքում փոխում է երթուղիները և շրջում Եվրոպայում՝ համառորեն չցանկանալով վերադառնալ հայրենի բունկեր և իր ոճով խույս տալով ահաբեկչությունից` պարոնայք, ես կապ չունեմ։
Նրա ՆԱՏՕ-ական տերերը գրեթե միաժամանակ մտահոգվեցին այն խնդիրներով, որոնք Ռուսաստանը կարող է նրանց համար առաջացնել ռազմական գործողությունների գորշ գոտում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետախուզության և անվտանգության հարցերով օգնական Դևիդ Քաթլերը հանկարծակի շեղվեց հետխորհրդային հանրապետությունների հետ շփումների խորացումից ու ընդլայնումից և հանրությանը տեղեկացրեց` Մոսկվան ունի բոլոր հնարավորությունները, որ վնասի Եվրոպան, Բրիտանիան և ԱՄՆ-ն կապող ստորջրյա մալուխները: Դա արևմտյան աշխարհում լայնածավալ քաոսի կհանգեցնի։

«Մոսկվան ակտիվորեն քարտեզագրում է ՆԱՏՕ-ի կրիտիկական ենթակառուցվածքը և կարող է հարված հասցնել ստորջրյա հաղորդակցություններին, որոնք արևմտյան երկրներին ապահովում են բառացիորեն ամեն ինչով՝ գազից մինչև համացանց»,– Քաթլերի զեկույցը փոխանցում է «The New York Times»-ը:

ՆԱՏՕ-ական գեներալի տվյալներով՝ Ատլանտյան օվկիանոսում ու նրա սահմաններից դուրս ռուսական նավերի պարեկության մակարդակը զգալիորեն ավելի բարձր է, քան նախորդ տարիներին: Ռուսական նավերն իրենց ավելի ռիսկային են դրսևորում Հյուսիսային և Բալթիկ ծովերում։ Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանի թիրախը դառնան Արևմտյան Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան։
Ինչպես են ՌԴ–ի կառավարվող ռումբերը թուլացնում Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը
Քաթլերն անհանգստանում է, որ արևմտյան ենթակառուցվածքների վրա հարձակումը արևմտյան կյանքը ոչնչացնելու և Ուկրաինային աջակցող երկրների վրա ճնշում գործադրելու հնարավորություն կտա Մոսկվային։
Ստորջրյա ենթակառուցվածքն իսկապես չափազանց կարևոր է արևմտյան տնտեսության համար: Մալուխների վնասը կհանգեցնի օրական 7,4 տրիլիոն ֆունտ ֆինանսական գործարքների արգելափակման և էլեկտրականության մոտ մեկ քառորդի խափանման: Դա հավանաբար ավելի քան 100,000 ԱՄՆ դոլարի վնաս կհասցնի: Այսինքն՝ Լոնդոնի բորսան կփլուզվի, իսկ երկրի կենսապահովման համակարգին կործանարար հարված կհասցվի։
Բայց հարցը միայն տնտեսությունը չէ։ Ստորջրյա հաղորդակցությունների խափանումը կարող է խաթարել ՆԱՏՕ-ի ռազմական մեքենայի ամերիկյան կառավարումը։
Դեռ 2020 թվականին ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները գաղտնի զեկույց են ստացել, որից հասկացել են իրենց պաշտպանության խոցելիությունը, որը խիստ կախված է ստորջրյա ենթակառուցվածքից։ ԱՄՆ-ի զինված ուժերի՝ 5G բջջային հավելվածներին անցնելու և ամպային տվյալների պահպանման համընդհանուր մոլուցքի հետ մեկտեղ այս սպառնալիքը միայն աճում է։
Ավելի քան մեկ միլիոն կիլոմետր ընդհանուր երկարությամբ շուրջ 400 ստորջրյա մալուխները փոխանցում են Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև ինտերնետ–թրաֆիքի 95 տոկոսը:
«Ռամշտայն». ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի վերջին ներդրումը «Ուկրաինական նախագծի» վերակենդանացման գործում
Այլ դժվարություն է, երբ նման վնասումներ են տեղի ունենում պատերազմական գործողությունների գորշ գոտում, որտեղ միջուկային զսպումը չի գործում։ Դե, ներքևում ինչ-որ բան է կոտրվել, ո՞վ է մեղավոր: Հո նման առիթով միջուկային պատերազմ չի՞ սկսվելու։
Թե ինչպես է դա արվում, ամբողջ աշխարհին ցույց տվեցին ամերիկացիները՝ պայթեցնելով «Հյուսիսային հոսքը»։ Այժմ նրանք շեղում են համաշխարհային հանրության ուշադրությունն այդ դիվերսիայից՝ ստիպելով իրենց եվրոպացի վասալներին մասնակցել նվաստացուցիչ ֆարսին՝ պայթեցման «հետաքննությամբ»։ Բնականաբար, բոլոր կասկածներն ընկնում են Ռուսաստանի վրա:
Գեներալ Քաթլերի մոսկովյան ստորջրյա ինտրիգների վերաբերյալ տառապանքը այս ֆարսի մի մասն է։ Քանի որ Ռուսաստանը պայթեցրել է սեփական գազատարը, ապա պետք է սպասել, որ հետագա դիվերսիաներ էլ կլինեն։
Եվ իսկապես։ «Հետաքննությունը» դեռ չի ավարտվել, իսկ դաշինքն արդեն ստեղծել է իր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանության մի ամբողջ բաժին՝ գեներալ-լեյտենանտ Հանս-Վերներ Վիրմանի գլխավորությամբ: Ռուսներից պաշտպանվելու պատրվակով ՆԱՏՕ-ն ուժեղացրել է ծովային պարեկությունը ՌԴ երկայնքով։
Ստորջրյա հաղորդակցություններին սպառնացող վտանգի մասին աղաղակները Ռուսաստանի հակառակորդների կողմից դասական տեղեկատվական հարձակում է, որը կոչված է օրինականացնելու նրանց ռազմական ներկայությունը Ատլանտյան օվկիանոսում և Բալթիկայում: Այդ շղարշի տակ նրանք կարող են ինչ-որ դիվերսիա սկսել, որը ձեռնտու է ամերիկացիներին։
Մյուս կողմից` այս համաձայնեցված հիստերիան, որում միավորվել են դաշինքի ոխերիմ ընկերները, ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հիանալի հասկանում է իր դրության բոլոր ռիսկերը։ Այլևս հնարավոր չէ ձևացնել, թե խնդիրն Ուկրաինան է։
Իրականում ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ կռվում է դաշինքի ունեցած բոլոր միջոցներով, այդ թվում՝ ուկրաինացիներով։ Անօդաչու սարքեր Կրեմլի վրա, դիվերսիաներ Ռուսաստանի տարածքում, հարվածներ ՌԴ արևմտյան քաղաքներին. այս ամենն արվում է ամերիկյան տերերի առաջնորդությամբ և օրհնությամբ։ Նրանց երկչոտ սուտը, թե իբր մենք կապ չունենք, այս ամենը Զելենսկու ձեռքի գործն է, ոչինչ չի փոխում։
Լրահոս
0