00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ Մեսրոպ Մաշտոցը հայերից նեղացած չէ

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թե ով կդառնա Թուրքիայի հաջորդ առաջնորդը՝ 69-ամյա Էրդողանը, թե 74 տարեկան Քըլըչդարօղլուն, կիմանանք շուտով, բայց ինչ էլ որ լինի, հայության հետ արյունակցական կապից քաղաքական գործիչները վճռականորեն երես են թեքում։ Այդ թեմայի շուրջ մտորում է Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Որքան մոտենում են Թուրքիայի նախագահական ընտրությունները, այնքան շատանում են Էրդողանի և Քըլըչդարօղլուի տոհմածառերում գենետիկ գծերի կորերի մասին խոսակցությունները։
Հայերի համար մեծ հաշվով դա միևնույնն է, քանի որ լայն զանգվածները դեռ պատրաստ չեն Թուրքիան սրտին մոտ ընդունելու։ Սա այն դեպքն է, երբ (մեղմ ասած) հակակրանքը վաղեմի է, խորը և փոխադարձ հիմունքներով, ինչի մասին կարելի է դատել գոնե Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Քըլըչդարօղլուի արձագանքից։
«Խղճուկ մլավոց՝ սպասվող ահռելի առյուծի մռնչոցի փոխարեն»․ այսպես է Թուրքիայի նախագահի թեկնածուն մեկնաբանել ԱՄՆ գործող նախագահ խոսքերը։
Հետո նրա խոսքերը լիրիկական երանգ ստացան։ «Մայրս, - ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն, - կարող է լինել հայուհի, քրդուհի կամ հույն, իմ սերը նրա հանդեպ դրանից չի պակասի»։ Նա ճշմարտությունն է ասել։
Որտեղից են բամբասանքները Քըլըչդարօղլուի, որն ըստ դավանանքի՝ իսլամի միստիկական տեսակ է՝ սեիդ (հետևաբար՝ Մուհամեդ մարգարեի հեռավոր հետնորդ), հայության մասին։ Նրանից, որ նրա հայրենի նահանգի բնակչությունը բաղկացած է հիմնականում քրդերից, հույներից, հայերից և չերքեզներից։ Հայկական ծագման փաստարկը թույլ է, բայց միակն է։ Իսկ եթե այլ փաստարկներ լինեի՞ն։ Եթե մեկի մայրը, իսկ մյուսի տատը իսկապես հայ են, արդյո՞ք դա բավարար է Թուրքիայի հետ ջերմափոխանակման համար։
Հաջորդ հարցը՝ այդ առումով ինչ իրավիճակ է Ադրբեջանի ղեկավարների հետ կապված։ 1983-ին Հեյդար Ալիևը դարձավ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս և այդ օրերին գործող կարգուկանոնի համաձայն՝ հերոսին կյանքի օրոք հուշարձան էր հասնում։
Ժամանակն անցնում էր, հերոսի հայրենիքում քանդակի բացումը ձգձգվում էր, և այդ ժամանակ ի հայտ եկավ մի վարկած, ըստ որի Ալիևը ծնվել է Հայաստանի Սիսիանի շրջանի գյուղերից մեկում, որտեղից նրա ընտանիքը միայն տարիներ անց է տեղափոխվել Նախիջևանի Թանահատ (Ջոմարտլու)։ Հաստատումն իմ հանգուցյալ ընկերոջ՝ կուսակցության Սիսիանի շրջկոմի նախկին առաջին քարտուղար, բանասիրական գիտությունների թեկնածու, գավառագետ Շչորս Դավթյանի կողմից է, ով պատմել է այն մասին, որ Հեյդար Ալիևն ինկոգնիտո այցելել է Սիսիանի շրջանի իր տոհմական գյուղը։
Պատերազմի թողած դառնահամն ու հայկական իրականությունը. ինչպես ազատվել բացասական մտքերից
Ինչևէ, Ալիևի հուշարձանը դրել են Նախիջևանում, այնուհետև՝ Մեխիկոյում, Բելգրադում, Անկարայում, Կիևում, Թբիլիսիում և աշխարհի այլ քաղաքներում: Հարց՝ ինչո՞վ օգտակար կլիներ Ալիև ավագը Հայաստանին, եթե ծնվեր Սիսիանում:
Մեզ ինչ է, քի՞չ են Կոմիտասը, Վիկտոր Համբարձումյանը, Մարշալ Բաղրամյանը, Նելսոն Ստեփանյանը, Արամ Խաչատրյանը, Յուրի Հովհաննիսյանը, Շառլ Ազնավուրը, Մարտիրոս Սարյանը, Գալուստ Գյուլբենկյանը, Ալեքսանդր Թամանյանը, Հովհաննես Այվազովսկին (ու էլի, էլի ու էլի): Ինչո՞ւ ենք ուզում բարեկամական կապեր պարտադրել:
Երբ Գարի Կասպարովը զբաղվում էր ոչ թե քաղաքականությամբ, այլ իր ուղիղ գործով, նրա մայրը՝ Կլարա Շահենովնան, մի անգամ Երևան եկավ։ Նրանց հրավիրել էին հեռուստատեսություն, լրագրողը ամեն կերպ, գրեթե զոռով խոստովանություն էր փորձում ստանալ հյուրից։ Այն, որ աշխարհի չեմպիոնն ազգությամբ հայ է, ամբողջ աշխարհը գիտեր, բայց մայրն այդ մասին, չգիտես ինչու, բարձրաձայն չէր խոսում։ Մենք այնքան էինք ուզում, որ հաստատեր, իսկ նա շրջանցում էր այդ թեման։ Այդ անգամ էլ շրջանցեց։
Մոտավորապես նույն պատմությունն է Ֆիլիպ Բեդրոսի Կիրկորովի, Իրինա Խակամադայի և նույնիսկ հրամանատար Սուվորովի տատի հետ, որին անպարտելի թոռը որպես այդպիսին երբեք չի ճանաչել։
Ինչո՞վ են վատ ժողովրդի ակնհայտ արժանիքները, որոնք ապացույց չեն պահանջում: Առաջինը ընդունեցինք քրիստոնեությունը, ստեղծեցինք անկրկնելի այբուբեն, խաչքարեր, և ի վերջո՝ հայկական կոնյակ։
Այս ամենով հանդերձ, ապրել միայն անցյալով ՝ ասելով. «Ահ, մենք հիասքանչ ենք», հիմարություն է։
- Պետք է այդպես անել, - բացատրում էր ինձ երևանցի տարեց բժիշկ-ուրոլոգ Խաչատուր Կ․- ն, որ հպարտանալու բան ունենանք այսօր։
- Եվ ի՞նչ, մենք նման բան չունե՞նք։
- Անկեղծ ասած, բացի մարզական հաղթանակներից, գրեթե ոչինչ: Ո՛չ գրականության մեջ, ո՛չ թատրոն-կինոյում, ո՛չ ընդհանրապես մշակույթում, ո՛չ էլ բարձր նվաճումներ գիտության մեջ չեմ տեսնում։ Թե ինչ ենք թողնելու նոր սերնդին, չգիտեմ, չեմ կարող ասել։
Զրուցակիցս ձեռքով ցույց տվեց Սարյան փողոցում լեփլեցուն պանդոկն ու բացատրեց, թե իր կարծիքով ինչ է պետք անել։
Կյանքը պետք է սիրել ոչ միայն իր լավ բաների, այլև դժվարությունների համար: Ամեն անգամ, երբ հուսահատության մեջ եք կամ հուսահատության եզրին, երբ դժվարություն եք ապրում, հիշեք. դա կյանքն է, որը խոսում է ձեզ հետ իրեն լավ հայտնի միակ լեզվով: Այս լեզուն պետք է գոնե անգլերենի չափ իմանանք:
Երբ երկրում տնտեսական խնդիրներ կան, և վարակ է տարածվում, չկա ավելի վատ բան, քան ամեն ինչում թաքնված թուրքերին, անգլիացիներին կամ նորզելանդացիներին մեղադրելը:
Երկար կյանքի ընթացքում շատ տեսած մարդու խորհուրդ՝ ամեն կերպ խուսափեք ինքներդ ձեզ զոհի կարգավիճակ վերագրել: Որքան էլ նողկալի լինի մեր վիճակը, մենք չպետք է դրա համար մեղադրենք արտաքին ուժերին՝ պատմությանը, պետությանը, ղեկավարությանը, ցեղին, ծնողներին, լուսնի փուլերին, մանկությանը՝ ցանկը ընդարձակ է և ձանձրալի: Մոտավորապես այսպես էր գնահատում իրավիճակը և այն ներկայացնում երևանցի տարեց բժիշկը։
Հնդկացիներ - Sputnik Արմենիա, 1920, 10.04.2023
Վաշինգտոնը փորձում է քավել մեղքերը. Ամերիկայի հնդկացիներն ու գոյություն չունեցող Սեկվոյան
«Այն պահին, երբ դուք մեղքը բարդում եք ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի վրա, դուք խարխլում եք ինչ-որ բան փոխելու ձեր սեփական վճռականությունը և մեծացնում անպատասխանատվության վակուումը, որը դևերն ու դեմագոգներն այդքան սիրում են լրացնել», - պնդում էր տարեց Երևանցի բժիշկը։
... Եվս մի քանի իսկական հայերի անուն: Ալեքսանդր Մանթաշևը մեծ հայրենասեր և բարերար է, նրա բոլոր մտքերն ուղղված էին Հայաստանի բարգավաճմանը:
«Գնդապետ Անդրանիկ Օզանյան: Կազակական զորքերի գեներալ-գնդապետ, որն իր կյանքը նվիրել է հայրենիքի ազատագրման պայքարին: Ցեղասպանության ժամանակ փրկել է ավելի քան կես միլիոն հայերի։ Թուրքական կանոնավոր բանակի դեմ հարյուր երեսուներկու մարտ է տվել և ոչ մեկում պարտություն չի կրել։ Նշանակությամբ նրան Տիգրան Մեծից հետո երկրորդ տեղը կդնեի։ Կարծում եմ՝ Մեսրոպ Մաշտոցը չի նեղանա», - ասաց բժիշկը։
Հաստատ չի նեղանա։
Լրահոս
0