https://armeniasputnik.am/20230507/ltshashenum-vordin-spanel-e-86-amja-mvory-hetvo-khabel-te-verjins-hankartsamah-e-eghel-59282739.html
Լճաշենում որդին սպանել է 86-ամյա մորը, հետո խաբել, թե վերջինս հանկարծամահ է եղել
Լճաշենում որդին սպանել է 86-ամյա մորը, հետո խաբել, թե վերջինս հանկարծամահ է եղել
50-ամյա տղամարդը սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 07.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-07T11:09+0400
2023-05-07T11:09+0400
2023-05-07T11:25+0400
սպանություն
գեղարքունիքի մարզ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/09/24399149_0:41:3003:1730_1920x0_80_0_0_522da690293d419f3dcedd062fa5ea38.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է 86-ամյա Կատյա Խ.-ի դին, որի որդին հայտնել է, թե մայրը հանկարծամահ է եղել, այնինչ կնոջ մարմնի վրա բռնության հետքեր են եղել, հայտնում է shamshyan.com-ը։Միջադեպի մասին ահազանգը ստացվել է մայիսի 6-ին, ժամը 20:50-ի սահմաններում։Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները կնոջ դին հայտնաբերել են տան ննջասենյակում՝ անկողնում։Նշվում է, որ մահացածի որդին` Երևանի բնակիչ, 50-ամյա Զավեն Խ.-ն, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է։Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն:
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/09/09/24399149_272:0:3003:2048_1920x0_80_0_0_300cec1182cb1b8a5e17e9a2975a6d15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սպանություն, գեղարքունիքի մարզ
սպանություն, գեղարքունիքի մարզ
Լճաշենում որդին սպանել է 86-ամյա մորը, հետո խաբել, թե վերջինս հանկարծամահ է եղել
11:09 07.05.2023 (Թարմացված է: 11:25 07.05.2023) 50-ամյա տղամարդը սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի տներից մեկում հայտնաբերվել է 86-ամյա Կատյա Խ.-ի դին, որի որդին հայտնել է, թե մայրը հանկարծամահ է եղել, այնինչ կնոջ մարմնի վրա բռնության հետքեր են եղել, հայտնում է
shamshyan.com-ը։
Միջադեպի մասին ահազանգը ստացվել է մայիսի 6-ին, ժամը 20:50-ի սահմաններում։
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները կնոջ դին հայտնաբերել են տան ննջասենյակում՝ անկողնում։
«Տանը մահացածի որդին ոստիկաններին ու քննիչներին փորձել է համոզել, որ մայրը հանկարծամահ է եղել, ու մինչ դեպքի վայրում աշխատել է դատական բժիշկը, ոստիկանները պարզել են, որ որդին ստում է։ Դատաբժիշկը հայտնել է, որ մահացածի աչքերի շրջանում առկա են եղել կապտուկներ, քթի և բերանի շրջանում՝ արնանման հետքեր, պարանոցի շրջանում՝ քերծված վերքեր, իսկ աջ ձեռքի հատվածում՝ կապտուկ»,– հայտնում է կայքը։
Նշվում է, որ մահացածի որդին` Երևանի բնակիչ, 50-ամյա Զավեն Խ.-ն, սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն: