Չինաստանի արտգործնախարարն ԱՄՆ-ին կոչ է արել վերանայել Չինաստանի նկատմամբ ռազմավարությունը

© Sputnik / пресс-служба МИД РФՉինաստանի արտգործնախարար Ցին Գանը
Չինաստանի արտգործնախարար Ցին Գանը - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2023
Չինաստանի արտգործնախարար Ցին Գանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չինացի դիվանագետն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների կայունացումն առաջնահերթություն է։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ն կոտրել է Չինաստանի հետ Բալիում ձեռք բերած դրական թափը: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Ցին Գանը Չինաստանում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բերնսի հետ հանդիպմանը։ Նրա խոսքերը՝ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը հղումով, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Դիվանագետն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների կայունացումը առաջնահերթություն է։
«Անցյալ նոյեմբերին Չինաստանի նախագահ Սի Ցինփինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաջող բանակցություններ ունեցան Բալիում և եկան կարևոր կոնսենսուսների: Այնուամենայնիվ, այդ ժամանակից ի վեր ամերիկյան կողմի մի շարք սխալ գործողություններն ու հայտարարությունները խաթարեցին երկկողմ հարաբերություններում դժվարությամբ ձեռք բերված դրական տեմպը, երկրների միջև հարաբերությունները կրկին սկսեցին սառել»,- ասել է Ցին Գանը։
Միաժամանակ դիվանագետն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների կայունացումն առաջնահերթություն է։
Նա նաև նշել է, որ Չինաստանը հաստատակամորեն հավատարիմ կմնա ԱՄՆ-ի հետ հարաբերություններում փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքներին, ինչպես առաջարկել է Սի Ծինփինը։
Լրահոս
0