00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց ՌԴ-ի, բայց նրա մշակումներով. դեսպանը` ԼՂ–ի վերաբերյալ ԱՄՆ–ի և ԵՄ–ի դիրքորոշման մասին

© AP Photo / Olivier Douliery, Pool Photo via APԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արևմտյան խաղացողները բացասական են գնահատում հայ–ադրբեջանական բանակցություններում ռուսական մասնակցությունը, սակայն ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների փոխարեն ոչինչ չեն առաջարկում։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Բրյուսելն ու Վաշինգտոնը փորձում են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացից դուրս մղել Մոսկվային` ռուսական միջնորդական աշխատանքին այլընտրանք չառաջարկելով։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց դիվանագետը՝ նոր հարթակների ի հայտ գալով` «բրյուսելյան», «վաշինգտոնյան», տարբեր խաղացողներ փորձում են խաղալ այս դաշտում, սակայն ըստ էության որևէ նոր բան այդ պայմանավորվածություններին ընդհանուր առմամբ չի ավելացվել։
«Մենք ողջունում ենք ցանկացած ջանք, ցանկացած ներդրում, որը թույլ կտա շարժվել դեպի խաղաղություն։ Բայց մեր համոզմամբ, այդ ներդրումը պետք է գնա այն պայմանավորվածությունների հունով, որոնք ձեռք են բերվել մինչ այդ։ Դա էական պահ է։ Քանի որ ոմանք բացասական են գնահատում պայմանավորվածություններին Ռուսաստանի մասնակցությունը, որոնց որևէ մեկն այլընտրանք չի առաջարկում։ Ուզում են այնպես անել, որ «դա լինի», բայց չլինի Ռուսաստանը», – ասաց Կոպիրկինը։
ՌԴ–ի հիմնական դիրքորոշումն այն է, որ կարգավորմանը տանող ճանապարհն անցնում է նախևառաջ եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացմամբ, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին և զարգացվել 2021-2022 թվականներին համապատասխան եռակողմ հայտարարություններում։ Այդ ճանապարհն այլընտրանք չունի։
Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը վտանգ է տեսնում հայ–ադրբեջանական հաշտեցման, ԼՂ խնդրի լուծման այս բարդ, նուրբ հարցերին աշխարհաքաղաքական գործոններ խառնելու փորձերում։ Նման փորձերը միանշանակ կարգավորմանը չեն նպաստում։ Ռուսաստանն իր հերթին համառորեն աշխատում է այն ուղղությամբ, որ բոլոր ձևաչափերը, որոնք նախատեսված են եղել` տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում, սահմանների դելիմիտացիա, խաղաղության պայմանագիր, իրագործվեն։ Դեսպանի կարծիքով` սա տարածաշրջանում ՌԴ–ի առաջնահերթ, հիմնական նպատակն է։
Խաղաղապահների գործառույթները ԼՂ–ում սահմանափակ են. ՌԴ դեսպանը՝ 3 կողմի ջանքերի մասին
Կոպիրկինը համոզված է նաև, որ կայուն խաղաղության հասնել անհնար է առանց բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով (որքան էլ այսօր դա բարդ թվա) հավասարակշիռ որոշում գտնելու։ Միայն այդպես է հնարավոր տարածաշրջանում երկարատև, կայուն խաղաղության հասնել։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Բրյուսելում մայիսի 14-ին կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Դրան նախորդել է երկու երկրների արտգործնախարարների` մայիսի 1-4-ը կայացած վաշինգտոնյան հանդիպումը։
ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը կհրապարակվի մայիսի 9-ին։
Լրահոս
0