00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի մեծ է այն մարդկանց թիվը, որոնց վիճակը վատացել է. Բագրատյանը ցուցանիշներ ներկայացրեց

© Sputnik / Aram NersesyanՀրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյան - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2023
Հրանտ Բագրատյան
Բաժանորդագրվել
Ռուսաստանից արտահանման և ներմուծման մեծ ծավալ կա, որը նպաստում է տնտեսական աճին, բայց բյուջեն չի ավելացնում։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Վերջին 5 տարիների ցուցանիշները ցույց են տալիս, որ թոշակառուներն այսօր ապրում են 22 տոկոսով ավելի վատ, քան 2018 թվականին։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Աղքատությունն աճել է մոտ 15 տոկոսով, ծայրահեղ աղքատությունը համարյա թե կրկնապատկվել է, և սա ֆենոմեն է` երկիր, որը 7-8 միլիարդ փող է ստացել, չեմ ասում` բոլորը, բայց թոշակառուները և բնակչության մի զգալի մասը, որը կապված է դրսի տրանսֆերտների հետ, աղքատացել է»,– նշեց Բագրատյանը։
Անդրադառնալով կառավարության` մեր երկրում գրանցված տնտեսական աճի վերաբերյալ հայտարարություններին` Բագրատյանը նշեց` այստեղ մի քանի գործոն է աշխատել։ Առաջին հերթին Ռուսաստանից արտահանման և ներմուծման մեծ ծավալ կա, որը նպաստում է տնտեսական աճին, բայց բյուջեն չի ավելացնում։ Երկրորդ գործոնը, ըստ նրա, Հայաստան եկած ռուսների մեծ թիվն է։
«Եկել է 120 հազար ռուս, բայց 11 հազարն արդեն հետ է գնացել, նրանք իրենց հետ բերել են ընդհանուր առմամբ 8 մլրդ փող, դրանց կեսն արդեն դուրս է եկել, մյուս կեսն էլ դուրս գալու ճանապարհին է, բայց բանկերի վարկային պորտֆելը համալրվել է, որը բանկերին թույլ է տալիս վարկեր տալ և՛ կառուցապատողներին, և՛ ապագա տուն գնողներին։ Փաշինյանը բռնում, դատարկում է հանրապետությունը, մարզերից մարդկանց բերում է, ասում է` արի, էս քեզ վարկ, էս էլ տունը կառնես, այսինքն` երևույթը կա, բայց ժողովուրդը շարունակում է աղքատանալ»,– ընդգծեց Բագրատյանը։
Հայաստանի տնտեսությունը կշարունակի աճել, բայց ծառայությունների հաշվին
Նրա խոսքով` դրամն անհարկի արժեզրկվել է, իսկ բնակչության մոտ 32 տոկոսն ապրում է դրսից եկող գումարի հաշվին, բնակչության այդ հատվածը նույնպես աղքատացել է։
Պետական աշխատողների աշխատավարձերը բարձրացել են` հիմնականում պարգևատրումների տեսքով, նաև որոշակիորեն բարձրացել են բիզնեսում աշխատող մարդկանց եկամուտները։
«Բայց ունենք թոշակառուների, ինչպես նաև տրանսֆերտների վրա նստած մարդկանց վիճակի բացարձակ վատացում։ Այս մարդկանց թիվը, որոնց վիճակը վատացել է, շատ ավելի մեծ է, քան այն մարդկանց թիվը, որոնց վիճակը լավացել է։ Միջին հաշվով մարդիկ ապրում են ավելի վատ, քան 2018-ին էր»,– ասաց տնտեսագետը։
Հավելենք, որ Հրանտ Բագրատյանը, ի թիվս նախկին և ներկա մի շարք քաղաքական գործիչների, մտավորականների, վերլուծաբանների, դատարան էր եկել մասնակցելու Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստին։
2019–ից ի վեր ՀՀ–ում աշխատատեղերին առնչվող ցուցանիշները ուռճացված են. Մանասերյան
Լրահոս
0