00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցավալի և անընդունելի է. Բագրատ Սրբազանը նույնպես դատարան էր եկել` Խաչատուրովին սատարելու

© Sputnik / Aram NersesyanՏավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2023
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հոգևոր հայրը կարծում է, որ այսօր թիրախավորված է թե՛ եկեղեցին, թե՛ բանակը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Մեզ համար ցավալի է և անընդունելի, որ բանակի կարևորագույն ներկայացուցիչներից մեկը հանիրավի անազատության մեջ է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա ևս դատարանի մոտ էր ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին աջակցելու համար։
«Ես այստեղ եմ` որպես ՀՀ քաղաքացի, որպես Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ, հոգևորական, որը երկար տարիների ճանաչում է և իրականում նաև ծառայություն է ունեցել գեներալ–մայոր Գրիգոր Խաչատուրովի հետ տավուշյան ամբողջ սահմանագծում»,– նշեց Սրբազանը։
Նրա համար անհասկանալի է, թե ինչու է կալանքը մեր երկրում ուղղակի պատժի միջոց դարձել և յուրաքանչյուր մեծ ու փոքր, արդարացված ու չարդարացված քայլի համար մարդկանց կալանավորում են։
«Այսօր փոխարենն ավելի հզորացնելու մեր երկիրը թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական առումով, մեր անվտանգության խնդիրները լուծելու, կանգնած ենք դատարանի առջև` անհանգիստ, վիրավորված, պատիվներս գողացված... Բոլոր կողմերից հարձակումների պայմաններում մենք զբաղված ենք անընդունելի իրավիճակով։ Թիրախավորված է եկեղեցին էլ, բանակն էլ»,– նշեց հոգևոր հայրը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իշխանությունները կանսան եկեղեցու պահանջին հրաժարական տալու, Սրբազանը նշեց` անսալու լինեին, արդեն դա կանեին։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվել էր։
Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում էր կայացրել։
Լրահոս
0