«Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցումը կավարտվի տարեվերջին ՏԿԵՆ

Գնել Սանոսյանը հետևել է աշխատանքների որակին - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2023
Գնել Սանոսյանը հետևել է աշխատանքների որակին
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գնել Սանոսյանը հետևել է աշխատանքների որակին և հանձնարարականներ տվել։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. «Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի 27,5 կմ ճանապարհահատվածի ամբողջական ասֆալտապատման և բետոնային կառույցների տեղադրման աշխատանքները նախանշված է ավարտել մինչև տարեվերջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Министр территориального управления и инфраструктур Гнел Саносян в сопровождении губернатора Ширака Мушега Мурадяна и исполнительного директора Фонда Дорожный департамент Гора Аветисяна осмотрел ход строительных работ программы Север-Юг (8 мая 2023). Ширак - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2023
«Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի հատված
Շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու համար նշված ճանապարհահատված են այցելել ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։
Նախարարը հետևել է աշխատանքների որակին, տվել հանձնարարականներ։
Министр территориального управления и инфраструктур Гнел Саносян в сопровождении губернатора Ширака Мушега Мурадяна и исполнительного директора Фонда Дорожный департамент Гора Аветисяна осмотрел ход строительных работ программы Север-Юг (8 мая 2023). Ширак - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2023
Պաշտոնյաները ծանոթացել են կատարված աշխատանքներին
Նա ծանոթացել է նաև Գյումրու սկզբնամասում իրականացվող Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկել են այս տարի։
Հայտնի է՝ երբ կսկսվի Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը
Լրահոս
0