Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանիչն ընկել է բնակելի շենքի վրա. լուսանկարներ

© Sputnik / Евгений Пахомов / Անցնել մեդիապահոցՀնդկաստանի ոստիկանություն
Հնդկաստանի ոստիկանություն - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աղետի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-21 ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։
Միջադեպը տեղի է ունեցել Ռաջասթան նահանգի Սուրաթգարխ քաղաքի մոտակայքում։
Նշվում է, որ կործանիչն ընկել է գյուղի տան վրա, աղետի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ:
Հնդկաստանում կործանված ինքնաթիռների երկու օդաչուները ողջ են մնացել. ԶԼՄ
Օդաչուն բարեհաջող կատապուլտվել է՝ ստանալով թեթև վնասվածքներ։ Սկսվել է ստուգում՝ վթարի պատճառները պարզելու համար, ասվում է հաղորդագրության մեջ։
Լրահոս
0