https://armeniasputnik.am/20230508/irany-patrast-e-siriakan-banakin-zhamanakakic-sparazinutjun-pvokhancel-pn-ghekavar-59345274.html
Իրանը պատրաստ է սիրիական բանակին ժամանակակից սպառազինություն փոխանցել. ՊՆ ղեկավար
Իրանը պատրաստ է սիրիական բանակին ժամանակակից սպառազինություն փոխանցել. ՊՆ ղեկավար
Իրանցի նախարարը գործարանների կառուցման և ռազմավարական պաշտպանական արտադրանքի արտադրական հոսքերի գործարկման ոլորտում Սիրիայի հետ համագործակցելու... 08.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-08T19:02+0400
2023-05-08T19:02+0400
2023-05-08T19:05+0400
իրանի իսլամական հանրապետություն
սիրիա
բանակ
սպառազինություն
զենք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/08/59342592_0:9:1600:909_1920x0_80_0_0_682bbd0afcf97ed0419a70b677c705b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Իրանը պատրաստ է Սիրիայի ԶՈւ–ին պաշտպանության համար զինել ամենաժամանակակից զենքով։ Այս մասին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամադ Ռեզա Աշտիանին հայտարարել է սիրիացի գործընկեր, գեներալ–մայոր Ալի Մահմուդ Աբասի հետ հանդիպմանը։Իրանի նախարարը սիրիական ժողովրդի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով Սիրիայի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել պաշտպանական և բազմանպատակային ենթակառուցվածքների ստեղծման, արաբական հանրապետության հզորությունը (զենքի հարցում) ամրապնդելու համար գործարանների կառուցման և ռազմավարական պաշտպանական արտադրանքի արտադրական հոսքերի գործարկման ոլորտներում։Իրանը կվերականգնի սիրիական օդանավակայաններըԱվելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Սիրիայի մասնակցության վերականգնումը Արաբական պետությունների լիգայի գործունեության մեջ նպաստում է տարածաշրջանում կայունություն հաստատելուն և նրա խնդիրներին օտարերկրյա միջամտությունը նվազեցնելուն։Արաբական պետությունների լիգայի ԱԳՆ ղեկավարները մայիսի 7-ին արտահերթ հանդիպման ընթացքում հավանություն են տվել շուրջ 12 տարվա դադարից հետո Սիրիայի վերադարձին տարածաշրջանային կազմակերպություն։
իրանի իսլամական հանրապետություն
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/08/59342592_110:0:1533:1067_1920x0_80_0_0_04551398282b1aead1bf16946ba39761.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, սիրիա, բանակ, սպառազինություն, զենք
իրանի իսլամական հանրապետություն, սիրիա, բանակ, սպառազինություն, զենք
Իրանը պատրաստ է սիրիական բանակին ժամանակակից սպառազինություն փոխանցել. ՊՆ ղեկավար
19:02 08.05.2023 (Թարմացված է: 19:05 08.05.2023) Իրանցի նախարարը գործարանների կառուցման և ռազմավարական պաշտպանական արտադրանքի արտադրական հոսքերի գործարկման ոլորտում Սիրիայի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Իրանը պատրաստ է Սիրիայի ԶՈւ–ին պաշտպանության համար զինել ամենաժամանակակից զենքով։ Այս մասին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամադ Ռեզա Աշտիանին հայտարարել է սիրիացի գործընկեր, գեներալ–մայոր Ալի Մահմուդ Աբասի հետ հանդիպմանը։
«Այսօր տարբեր ոլորտներում Սիրիայի վերականգնման դարաշրջան է, ԻԻՀ–ի պաշտպանության նախարարությունը պատրաստ է արտադրել և ՍԱՀ–ին զինել ամենաժամանակակից սպառազինությամբ», –
Tasnim–ի փոխանցմամբ` ասել է Աշտիանին։
Իրանի նախարարը սիրիական ժողովրդի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով Սիրիայի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել պաշտպանական և բազմանպատակային ենթակառուցվածքների ստեղծման, արաբական հանրապետության հզորությունը (զենքի հարցում) ամրապնդելու համար գործարանների կառուցման և ռազմավարական պաշտպանական արտադրանքի արտադրական հոսքերի գործարկման ոլորտներում։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Սիրիայի մասնակցության վերականգնումը Արաբական պետությունների լիգայի գործունեության մեջ նպաստում է տարածաշրջանում կայունություն հաստատելուն և նրա խնդիրներին օտարերկրյա միջամտությունը նվազեցնելուն։
Արաբական պետությունների լիգայի ԱԳՆ ղեկավարները մայիսի 7-ին արտահերթ հանդիպման ընթացքում հավանություն են տվել շուրջ 12 տարվա դադարից հետո Սիրիայի վերադարձին տարածաշրջանային կազմակերպություն։