00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաչատուրովի իրավունքների խախտում է. փաստաբանը` նախնական դատալսումները դռնփակ անելու մասին

Միհրան Պողոսյան
Միհրան Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2023
Միհրան Պողոսյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաստաբանները վստահեցրին` դատարանն իրավունք չուներ նախնական դատալսումները դռնփակ ռեժիմով քննարկել։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի իրավունքի խախտում է նախնական դատալսումները դռնփակ անելը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Խաչատուրովի գործով դատական նիստից հետո ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Մենք նիստի ընթացքում պնդում էինք, որ Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ որևէ դրվագ չկա, որը պետք է գաղտնիության շղարշով պատված լինի։ Մի շարք իրավական հիմնավորումներ ներկայացրինք, որ դատարանն իրավունք չուներ նախնական դատալսումները դռնփակ ռեժիմով քննարկել, և մենք այդ մասով միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի դրանք դռնբաց անցկացվեն։ Դատարանը մերժել է այդ միջնորդությունը։ Հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ գլխավոր դատախազությունն այս քրեական գործին տվել է գաղտնիության «շղարշ»»,– նշեց Պողոսյանը։
Փաստաբանը կարևորեց, որ մեղադրող կողմն ընդունել է մի հանգամանք` Գրիգորի Խաչատուրովին վերաբերող դրվագներում գաղտնի փաստական տվյալներ, ապացույցներ չկան։ Պողոսյանի խոսքով, քանի որ այս գործին ևս մի քանի գործ է միացված, որոնք ընդհանրապես չեն վերաբերում Գրիգորի Խաչատուրովին, այդ պատճառով ընդհանուր գործը գաղտնի է քննվում։ Փաստաբանական խումբն այս փաստը գնահատում է որպես Խաչատուրովի հրապարակային դատաքննության իրավունքի խախտում։
Հաջորդ դատական նիստին, լրամշակելով իրենց գործողությունները` պաշտպանները քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ։
Միհրան Պողոսյանը վստահ է` դատական նիստերը դռնբաց անելու իրավունքը սահմանափակելու առումով հատուկ նպատակ կա, իսկ իրենց պաշտպանյալն անօրինական կալանքի տակ է գտնվում։
Դատախազությունը և քննչական մարմինները ստում են. Գրիգորի Խաչատուրովի փաստաբաններ
Հաջորդ դատական նիստերի վերաբերյալ խնդիրներ են առաջացել, քանի որ դատավարության մասնակիցները պետք է հարմարեցնեն իրենց գրաֆիկը, որպեսզի կարողանան մասնակցել։ Ներկա պահին մյուս դատական նիստը նախնական տվյալներով կայանալու է մայիսի 10-ին, սակայն փաստաբան Միհրան Պողոսյանը շեշտեց` ամենայն հավանականությամբ այն չի կայանա, քանի որ անձամբ ինքն այդ օրը 4 այլ դատական գործով ծանրաբեռնված է։
Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ վարույթ նախաձեռնվեց այն բանից հետո, երբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ի հավանությունը ստացավ ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար։ Նախկին բարձրաստիճան զինվորականները մեղադրվում են 2 զորամասի տարածքների վաճառքի հետ կապված խարդախությունների մեջ։
Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվել էր։
Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ էր արձակվել։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք էր ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում էր կայացրել։
Լրահոս
0