https://armeniasputnik.am/20230508/khaghaghapahneri-gvortsarujtnery-lghum-sahmanapak-en-rd-despany-3-kvoghmi-janqeri-masin-59346287.html
Խաղաղապահների գործառույթները ԼՂ–ում սահմանափակ են. ՌԴ դեսպանը՝ 3 կողմի ջանքերի մասին
Խաղաղապահների գործառույթները ԼՂ–ում սահմանափակ են. ՌԴ դեսպանը՝ 3 կողմի ջանքերի մասին
Դեսպանը կոչ է անում ըմբռնումով մոտենալ ստեղծված իրողությանը։ 08.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-08T19:15+0400
2023-05-08T19:15+0400
2023-05-08T19:16+0400
սերգեյ կոպիրկին
դեսպան
խաղաղապահներն արցախում
հակարի կամուրջ
լաչինի միջանցք
հայաստան
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/08/59316745_0:62:1600:962_1920x0_80_0_0_cd71fec0891dbf0c91243f53f6a33d34.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Չնայած հետզհետե բարդացող պայմաններին, պետք է հստակ հասկանալ, որ եթե չլիներ Ռուսաստանը և չլիներ նրա խաղաղապահների մուտքը, ապա այսօր Լեռնային Ղարաբաղի մի հատվածը՝ Ստեփանակերտը, չէր լինի այն տեսքով, ինչպես որ կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով հայաստանյան քաղաքական և տեղեկատվական շրջանակներում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հասցեին հնչող քննադատական հայտարարությունները։Նրա խոսքով` իրականացվում է շարունակական աշխատանք, և խաղաղապահ զորակազմի նոր ղեկավարությունն ամեն ինչ անում է տվյալ խնդիրը լուծելու համար։Դեսպանը կոչ արեց ըմբռնումով մոտենալ այն իրողությանը, որ խաղաղապահների գործառույթները սահմանափակ են, նրանք քաղաքական գործիչներ կամ գերագույն դատավորներ չեն։Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ից Լաչինի միջանցքի մուտքի մոտ փակել է Հակարի գետի կամուրջը և անցակետ տեղադրել։ Արդյունքում Հայաստանից կտրվել են Լեռնային Ղարաբաղի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր գյուղերը։Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ 2022 թվականի դեկտեմբերից։ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը կհրապարակվի մայիսի 9-ին։
հակարի կամուրջ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/08/59316745_57:0:1480:1067_1920x0_80_0_0_0b0384cbc0ccd49f563e64ebb51aef1a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, դեսպան, խաղաղապահներն արցախում, հակարի կամուրջ, լաչինի միջանցք, հայաստան, ռուսաստան
սերգեյ կոպիրկին, դեսպան, խաղաղապահներն արցախում, հակարի կամուրջ, լաչինի միջանցք, հայաստան, ռուսաստան
Խաղաղապահների գործառույթները ԼՂ–ում սահմանափակ են. ՌԴ դեսպանը՝ 3 կողմի ջանքերի մասին
19:15 08.05.2023 (Թարմացված է: 19:16 08.05.2023) Էքսկլյուզիվ
Դեսպանը կոչ է անում ըմբռնումով մոտենալ ստեղծված իրողությանը։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Չնայած հետզհետե բարդացող պայմաններին, պետք է հստակ հասկանալ, որ եթե չլիներ Ռուսաստանը և չլիներ նրա խաղաղապահների մուտքը, ապա այսօր Լեռնային Ղարաբաղի մի հատվածը՝ Ստեփանակերտը, չէր լինի այն տեսքով, ինչպես որ կա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով հայաստանյան քաղաքական և տեղեկատվական շրջանակներում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հասցեին հնչող քննադատական հայտարարությունները։
«Ես հասկանում եմ, որ բնակչությունը հիասթափության որոշակի զգացում ունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂ–ում ինչ-որ ուժային գործողություններ են տեղի ունենում, Լաչինի միջանցքն այժմ արգելափակված է։ Ռուսաստանն ի սկզբանե հստակ դիրքորոշում է հայտնել այդ առթիվ, որ դա հակասում է եռակողմ հայտարարությանը», - ասացԿոպիրկինը։
Նրա խոսքով` իրականացվում է շարունակական աշխատանք, և խաղաղապահ զորակազմի նոր ղեկավարությունն ամեն ինչ անում է տվյալ խնդիրը լուծելու համար։
Դեսպանը կոչ արեց ըմբռնումով մոտենալ այն իրողությանը, որ խաղաղապահների գործառույթները սահմանափակ են, նրանք քաղաքական գործիչներ կամ գերագույն դատավորներ չեն։
«Խաղաղապահները օկուպացիոն ուժ չեն ինչպես հետպատերազմյան Գերմանիայում, երբ կար պարետատուն, որտեղ որոշումներ էին կայացվում: Խաղաղապահների գործառույթները բոլորովին այլ են: Ես միանգամայն համոզված եմ, որ ամենակարևոր հարցում խաղաղապահները պատշաճ կերպով կատարում են իրենց գործառույթը։ Այլ բան է, որ առաջանում են խնդիրներ, որոնք պահանջում են քաղաքական լուծում` եռակողմ հայտարարության ներքո ստորագրած բոլոր կողմերի մասնակցությամբ։ Այստեղ պետք է համատեղ ջանքեր գործադրվեն։ Այդ հիմքի վրա էլ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես աշխատում է առկա խնդիրների լուծման ուղղությամբ։ Հեշտ չէ, բայց աշխատանքը շարունակվում է»,- ընդգծեց ՀՀ–ում ՌԴ դեսպանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ից Լաչինի միջանցքի մուտքի մոտ փակել է Հակարի գետի կամուրջը և
անցակետ տեղադրել։ Արդյունքում Հայաստանից կտրվել են Լեռնային Ղարաբաղի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր գյուղերը։
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի միջանցքը շարունակում է
փակ մնալ 2022 թվականի դեկտեմբերից։
ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակը կհրապարակվի մայիսի 9-ին։