https://armeniasputnik.am/20230508/pashinjann-u-alievy-majisi-14in-khandipen-brjuselum-59302753.html
Փաշինյանն ու Ալիևը մայիսի 14–ին կհանդիպեն Բրյուսելում
Փաշինյանն ու Ալիևը մայիսի 14–ին կհանդիպեն Բրյուսելում
Բանակցությունները կկայանան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ 08.05.2023, Sputnik Արմենիա
2023-05-08T10:16+0400
2023-05-08T10:16+0400
2023-05-08T10:50+0400
նիկոլ փաշինյան
իլհամ ալիև
շառլ միշել
արցախ
լեռնային ղարաբաղ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/1f/47530938_0:0:1600:901_1920x0_80_0_0_9238ecf3b07c7e8be8636d2b5bb79eec.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն այս կիրակի կհանդիպեն Բրյուսելում և բանակցություններ կանցկացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Տեղեկությունը հայտնում է Financial Times–ը` վկայակոչելով 3 պաշտոնյաների, որոնք մասնակցում են հանդիպման կազմակերպմանը։Ինչպես գրում է Financial Times-ը` Մյունխենից հետո սա առաջին անգամն է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ են հանդիպում։ Այն հաջորդում է Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների անցկացրած ակտիվ բանակցություններին։«Բրյուսելի հանդիպումը «առաջընթացի կարևոր նշան է»,- Financial Times–ին ասել է երեք պաշտոնյաներից մեկը անանունության պայմանով` հավելելով, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերը «փոխադարձաբար ամրապնդող» և «փոխլրացնող գործընթացներ են»:Նշենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Բայրամովի և Միրզոյանի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։Նախատեսվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոլդովայում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում, թերթին հայտնել են երկու պաշտոնյաները:Միշելի և Ալիևի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից։ Փաշինյանի մամուլի խոսնակը չի պատասխանել թերթի մեկնաբանության խնդրանքին։Թերթը գրում է, որ այս անգամ բանակցությունների առանցքային թեման լինելու է Լաչինի միջանցքում՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհին հսկիչ անցակետ տեղադրելու Ադրբեջանի վերջին որոշումը։ Բանակցությունների ընթացքում քննարկվելու են նաև սահմանագծման, գերիների փոխանակման և ականազերծման խնդիրներ։Ընդ որում, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հաջիևը թերթի հետ զրույցում նշել է, որ Բաքուն ճկունություն է ցուցաբերում տարբեր հարթակներում հանդիպումների հարցում՝ լինի դա Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում: Նրա խոսքով՝ արդյունքների հասնելու համար գործընթացը պետք է ավելի ներառական լինի։«Ռուսաստանը կարող է արդյունավետորեն նպաստել տարածաշրջանում խաղաղության պահպանման գործընթացին: Բայց ճիշտ է նաև այն, որ Ռուսաստանը շատ մտահոգված է Ուկրաինայի պատերազմով»,– հավելել է Հաջիևը։Հիշեցնենք, որ 2022–ի փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/1f/47530938_177:0:1600:1067_1920x0_80_0_0_bc88a315189ffb251f29979a7d6fae23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, շառլ միշել, արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
նիկոլ փաշինյան, իլհամ ալիև, շառլ միշել, արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
Փաշինյանն ու Ալիևը մայիսի 14–ին կհանդիպեն Բրյուսելում
10:16 08.05.2023 (Թարմացված է: 10:50 08.05.2023) Բանակցությունները կկայանան Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն այս կիրակի կհանդիպեն Բրյուսելում և բանակցություններ կանցկացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Տեղեկությունը հայտնում է
Financial Times–ը` վկայակոչելով 3 պաշտոնյաների, որոնք մասնակցում են հանդիպման կազմակերպմանը։
Թերթը նշում է, որ արևմտյան դաշնակիցներն ակտիվացնում են միջնորդական ջանքերը` սահմանին ռազմական գործողությունների վերջին բռնկումից, լարվածության աճից հետո: Ի դեպ, սահմանի վերաբերյալ թերթն օգտագործում է «վիճելի» տերմինը։
Ինչպես գրում է Financial Times-ը` Մյունխենից հետո սա առաջին անգամն է, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձամբ են հանդիպում։ Այն հաջորդում է Վաշինգտոնում երկու երկրների արտգործնախարարների անցկացրած ակտիվ բանակցություններին։
«Բրյուսելի հանդիպումը «առաջընթացի կարևոր նշան է»,- Financial Times–ին ասել է երեք պաշտոնյաներից մեկը անանունության պայմանով` հավելելով, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ջանքերը «փոխադարձաբար ամրապնդող» և «փոխլրացնող գործընթացներ են»:
Նշենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Բայրամովի և Միրզոյանի
երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ`
եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Նախատեսվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հունիսի 1-ին ևս մեկ հանդիպում կանցկացնեն Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Մոլդովայում եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում, թերթին հայտնել են երկու պաշտոնյաները:
Միշելի և Ալիևի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից։ Փաշինյանի մամուլի խոսնակը չի պատասխանել թերթի մեկնաբանության խնդրանքին։
«Ադրբեջանն իրեն բավականին հարմարավետ է զգում Շառլ Միշելի առաքելության հետ, քանի որ ԵՄ -ն թաքնված օրակարգ չունի»,- ասել է Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը: Նա հավելել է, որ ԵՄ գործընթացի շրջանակներում մշակվել են բանակցությունների «առանցքային հայեցակարգերը» և դրանց կառուցվածքը:
Թերթը գրում է, որ այս անգամ բանակցությունների առանցքային թեման լինելու է Լաչինի միջանցքում՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհին հսկիչ անցակետ տեղադրելու Ադրբեջանի վերջին որոշումը։ Բանակցությունների ընթացքում քննարկվելու են նաև սահմանագծման, գերիների փոխանակման և ականազերծման խնդիրներ։
Ընդ որում, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հաջիևը թերթի հետ զրույցում նշել է, որ Բաքուն ճկունություն է ցուցաբերում տարբեր հարթակներում հանդիպումների հարցում՝ լինի դա Մոսկվայում, Վաշինգտոնում, թե Բրյուսելում: Նրա խոսքով՝ արդյունքների հասնելու համար գործընթացը պետք է ավելի ներառական լինի։
«Ռուսաստանը կարող է արդյունավետորեն նպաստել տարածաշրջանում խաղաղության պահպանման գործընթացին: Բայց ճիշտ է նաև այն, որ Ռուսաստանը շատ մտահոգված է Ուկրաինայի պատերազմով»,– հավելել է Հաջիևը։
Հիշեցնենք, որ 2022–ի փետրվարի 18–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։