00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռելոկանտների գալով կիբեռհանցագործների համար նոր շուկա է հայտնվել. Սամվել Մարտիրոսյան

© Sputnik / Asatur YesayantsՏեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2023
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik ռադիոկայանի տաղավարում
Բաժանորդագրվել
Կարևոր է մարդկանց իրազեկել, սովորեցնել տարբերակել խաբեության դեպքերը, որովհետև կիբեռհանցագործներն անընդհատ նոր սխեմաներ են հորինում։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Մարդկանց իրազեկում արվում է միայն կոնկրետ տարածված խաբեությունների դեպքերով, մինչդեռ պետք է նրանց սովորեցնել ինքնուրույն բացահայտել ֆիշինգը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը` մեկնաբանելով «ՀայՓոստի» անունից վերջին օրերին արվող հերթական խաբեությունը։
Այսօր հայտնի դարձավ, որ խարդախներն այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին «ՀայՓոստի» անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ (SMS)՝ առաջարկելով կատարել 233,12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցն առաքվի: Հղմամբ անցնելով՝ բացվում է պատուհան, որտեղ պահանջվում է լրացնել բանկային քարտի տվյալներ։
Մարտիրոսյանի խոսքով`խարդախությունների համար ամեն անգամ տարբեր սխեմաներ են մշակվում, ուստի պետք է մարդկանց մոտ յուրահատուկ մտածելակերպ մշակել խաբեության զոհ չդառնալու համար։ Նրա կարծիքով` ուսուցումը պետք է դպրոցից սկսվի, բայց նաև վստահ է` հեշտ լուծվող հարց չէ, որովհետև հանցագործներն արագ են առաջ գնում, զարգացնում սխեմաները։
«Կան մարդիկ, որոնք ոչ մի բան չեն լսում, չեն նայում և, բնականաբար, տեղյակ չեն լինում խարդախությունների տեսակների մասին։ Կան նաև շատ մարդիկ, որոնք մանրամասն ամեն ինչ գիտեն, բայց չեն պատկերացնում, որ դա իրենց հետ կարող է լինել։ Կա ևս մի պատճառ` մարդկանց սովորեցնում ես, իրազեկում ես ֆիշինգի մի տեսակի մասին, բայց ինքը կարող է ֆիշինգի այլ տեսակի հանդիպել ու չհասկանալ, որ դա է»,– ասաց Մարտիրոսյանը։
Ըստ մասնագետի` հանցագործներն այնքան են կատարելագործում խարդախության սխեմաները, որ հնարավոր է` զանգը ստացվի իրական ծառայության հեռախոսահամարից։ Տեսնում ես` «ՀայՓոստի»կամ քո բանկի հեռախոսահամարն է, վստահում ես, տվյալներ փոխանցում։ Սակայն ցանկացած դեպքում պետք է ողջախոհ զգուշավորություն ցուցաբերել, կասկած ունենալ։
«Բացահայտման հարցը լուրջ է, որովհետև հիմնականում Հայաստանի ներսից չեն այդ գործողությունները, իրավապահները հաճախ գիտեն անգամ, թե ովքեր են, բայց այլ երկրներում են գտնվում, ժամանակ է պետք, մինչև կարողանան գործողություններ անել, այսինքն` այդ ընթացքում հանցագործներն իրենց սև գործն անում են»,– նշեց Մարտիրոսյանը։
Նա ընդգծեց, որ խարդախների թիմերն էլ շատ են, մեկի «գլուխը կտրում ես, փոխարենը 10–ն են հայտնվում»։
Ըստ նրա` վերջին շրջանում ռելոկանտների գալն էլ է կիբեռհանցագործների համար մեծացրել շուկան։

«Յուրահատուկ մի ֆենոմեն էլ կա` Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից ռելոկանտները որ եկել են, իրենց հետևից եկել են այդ երկրներից տարբեր տիպի մախինացիաները, որովհետև գիտեն` այստեղ շուկա է առաջացել խաբեբաների համար, նոր տիպի խաբեությունների աճ կա»,– նշեց նա։

Մարտիրոսյանը խոսքով` այն կիբեռհանցագործները, որոնք աշխատում էին, օրինակ, Ռուսաստանում, ուշադրությունը դեպի Հայաստան են ուղել, որովհետև իրենց լսարանն այստեղ է եկել։
Լրահոս
0