00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Էդիտա Գզոյան
Շատ հայ կանայք ցեղասպանության զոհից վերածվեցին հերոսի․Գզոյան
18:47
4 ր
Լևոն Քոչարյան
Ադրբեջանը սահմանազատման արդյունքում կստանա իր ուզածը և ՀՀ-ի հետ կխոսի շատ ավելի ուժեղ դիրքերից․Քոչարյան
18:51
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արթուր Խաչատրյան
Ադրբեջանը ՀՀ-ից ավելի շատ տարածք է օկուպացրել, քան այն՝ ինչ հիմա պահանջում է․Խաչատրյան
19:17
11 ր
Սարգիս Խանդանյան
Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա․Խանդանյան
19:35
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչ թե բառերով, այլ թվերով. ՌԴ-ն Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերն է

Բաժանորդագրվել
Մինչ Արևմուտքի որոշ երկրներ Երևանին հավաստիացնում են համակողմանի աջակցության և երկկողմ տնտեսական ներուժն ընդլայնելու իրենց պատրաստակամությունը, Ռուսաստանը շարունակում է Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը մնալ: Ու թեև Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցության մենաշնորհ չկա, սակայն եվրոպական երկրներն առանձնապես չեն շտապում զարգացնել տնտեսական կապերը։
Ռուսաստանը շարունակում է առաջատարը մնալ դեպի Հայաստան կապիտալի ներհոսքով, իսկ ռուսական ընկերությունները շարունակում են առանցքային ներդրողների թվում մնալ նույնիսկ այն դեպքում, երբ վերջին 10 տարիների ընթացքում օտարերկրյա ներդրումները Հայաստանում որոշակիորեն դիվերսիֆիկացվել են։
Նկատելիորեն աճել են ռուսական «Տաշիր գրուպ» հոլդինգի ներդրումները էներգետիկայի ոլորտում (այն ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցերը», Հրազդանի ՋԷԿ-ը, ապա` Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը)։
2023թ-ին ՌԴ–ից Հայաստան ուղարկված տրանսֆերտները 2022-ի համեմատ 7 անգամ ավելացել են
Վերջին մի քանի տարվա ընթացքում ռուսական կապիտալը խոշոր ներդրումներ է կատարել հանքարդյունաբերության ոլորտում: 2018 թվականի հոկտեմբերին Հայաստանի հարավում գտնվող Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրում իր բաժնետոմսերը վաճառեց ռուսական Polymetal հոլդինգը (Chaarat Gold միջազգային ընկերությանը), սակայն 2021 թվականի աշնանը ռուսական «Գեոպրոմայնինգը» ձեռք բերեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (երկրի խոշորագույն լեռնահանքային ձեռնարկություն) բաժնետոմսերի 60%-ը։

Դրամական փոխանցումներ

Ռուսաստանը շարունակում է նաև դեպի Հայաստան դրամական փոխանցումների խոշորագույն աղբյուրը մնալ։ Ընդհանուր առմամբ, վերջին մի քանի տարվա ընթացքում հանրապետության կախվածությունը արտերկրից ստացվող փոխանցումներից նվազել է (2012 թվականին դրանք կազմում էին ՀՆԱ-ի ավելի քան 13%-ը, 2021 թվականին` 4% – ից պակաս)։ Սա կարելի է դրական երևույթ համարել, քանի որ երկիրը սկսում է ավելի շատ ապավինել սեփական ռեսուրսներին։ Այդուհանդերձ, Ռուսաստանից Հայաստան (հիմնականում հայրենակիցներից) շարունակում են տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներ հոսել։
2022–ին ՀՀ տնտեսությունում օտարերկրյա ներդրումները հասել են գրեթե 1 մլրդ դոլարի. Քերոբյան
2022 թվականին Ռուսաստանից տրանսֆերտները մի քանի անգամ աճել են, մեծ մասամբ` Հայաստան բնակության տեղափոխված ռուսաստանցիների հաշվին։ Դրամական փոխանցումների զգալի մասը, որն ապահովել է այդ աճը, ձեռնարկատիրական բնույթ է կրում, ինչի մասին անուղղակիորեն վկայում է Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող վճարային հաշվեկշռի վիճակագրությունը։
ԱՄՆ-ից ստացվող մուտքերը վերջին տարիներին զգալիորեն ավելացել են «հակաքովիդային» աջակցության փաթեթների հաշվին, որոնք ԱՄՆ-ն բաշխում էր իր քաղաքացիներին (իսկ ամերիկահայերն այդ միջոցների մի մասն ուղարկում էին Հայաստան):

Առևտուր

Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է. երկու երկրների ապրանքաշրջանառությունը 2022 թվականին հասել է ռեկորդային ցուցանիշի`գերազանցելով 5 մլրդ դոլարը (մասամբ անցյալ տարի Ռուսաստանի դեմ հայտարարված պատժամիջոցների հետևանքով)։

Գազի սակագներ

Հայաստանը Ռուսաստանից գազը գնում է հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար արտոնյալ սակագնով (ավելի էժան ստանում են միայն Բելառուսն ու Ղրղզստանը)։ Տնային տնտեսությունները և փոքր ձեռնարկությունները գազը ստանում են գրեթե երկու անգամ ավելի թանկ (ընթացիկ փոխարժեքով՝ 368 դոլար), բայց բիզնեսը գազը ստանում է մի փոքր ավելի էժան(234-266 դոլար)։ Բացի այդ, մի քանի տասնյակ հազար անապահով ընտանիքների համար արտոնյալ սակագին է գործում (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 250 դոլար)։
Լրահոս
0