00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Սուրենյանց
Գազի խողովակն Ադրբեջանն օգտագործելու է որպես ճնման գործիք.Սուրենյանց
09:06
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:14
13 ր
Նաիրի Սարգսյան
Տնտեսության այսպիսի կառուցվածքը խոսում է փլուզման մասին.Սարգսյան
09:31
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բանակը չի պարտվել, այն «տանուլ են տվել»

© Sputnik / Asatur Yesayants«Եռաբլուր» պանթեոնը
«Եռաբլուր» պանթեոնը - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2023
«Եռաբլուր» պանթեոնը
Բաժանորդագրվել
3–րդ տարին է, ինչ Հայաստանը միայն Մայիսի 9-ն է նշում․ մայիսյան եռատոնից միայն կորուստների դառնությունն է մնացել։ Արցախյան 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները ոչ միայն հասարակությանը, այլև զինված ուժերին թույլ չեն տալիս դուրս գալ որոշակի շոկային վիճակից:
Անկասկած, ռազմական ներուժի ինտենսիվ զարգացումը, սխալների վրա աշխատանքը լավատեսություն կներշնչեին և առիթ կտային տոնական տրամադրության ու հաղթական զեկույցների համար։ Չէ՞ որ պատմության ընթացքում շատ պետություններ ու բանակներ են պարտվել, սակայն հետո վերածնվել ու ուժեղացել են։ Բայց Հայաստանում այդ ամենը դեռ չկա։ Եվ խոստացված բարեփոխումների փոխարեն մենք մինչ օրս ունենք մի իրավիճակ, որն անգամ մեծ ցանկության դեպքում դժվար է վերածնունդ և ռեստարտ անվանել:
Սակայն հանուն արդարության պետք է խոստովանել՝ իրականում ոչ թե բանակն է պարտվել, այլ բանակը «տանուլ են տվել»։ Բանակը «տանուլ են տվել» ոչ հմուտ, անփորձ կառավարիչներն ու պոպուլիստները։ Բացթողումներն ակնհայտ են, թեև ռազմաքաղաքական ղեկավարությունը մշտապես խոսում է սկսված բարեփոխումների մասին։
Միայն տարվա սկզբին երեք ողբերգություն տեղի ունեցավ, որոնք այս կամ այն կերպ ցույց տվեցին կարգապահության և կազմակերպվածության ցածր մակարդակը։ 15 զինծառայողի կյանք խլած սարսափելի հրդեհը Ազատ գյուղում, զինվորի ծանր վիրավորումը ծառայակցի պատահական կրակոցից, հայկական բանակի շարքերում թշնամու հետախուզության գործակալի հերթական ու աղմկահարույց բացահայտումը։ Այս բոլոր իրադարձությունները, որոնք լցրել էին հունվար-փետրվար ամիսների տեղեկատվական հոսքը, այսպես թե այնպես նույն շղթայի օղակներն են։
Սովորական քաղաքացու համար, որը հավանաբար հասցրել է մոռանալ հունվարի ողբերգության մանրամասները, հիշեցնենք որոշ հանգամանքներ, որոնք երևան են հանում բանակում առկա մի շարք կառավարման խնդիրներ։ Ինժեներասակրավորական վաշտի զինվորները տեղակայվել էին հին գյուղական տանը, որտեղ պահպանված չէին հակահրդեհային անվտանգության միջոցները։ Եթե գոնե մեկ-երկու կրակմարիչ լիներ, միանգամայն հնարավոր կլիներ խուսափել ողբերգությունից։
Տոտալ խառնաշփոթը, այդ թվում՝ երկրի ղեկավարության տեղեկատվական քաղաքականության մեջ, կարելի է զգալ նաև հետագա իրադարձություններից և հայտարարություններից։ Այսպես, ՀՀ ՊՆ-ն հունվարի 20-ին հայտարարեց, որ զինվորականները գյուղի այդ տանը տեղակայվել էին 2021 թվականի մայիսից։
Ընդ որում, ժամեր առաջ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը (թե ինչու է քաղաքական գործիչը մեկնաբանում բանակային կյանքի կենցաղն ու նրբությունները՝ առանձին թեմա է) պարզաբանել էր, որ զինվորներին այնտեղ տեղակայել են 2022 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիայից հետո, քանի որ զորամասը ռմբակոծվել էր։ Արդյունքում այդպես էլ անհասկանալի մնաց, թե որքան ժամանակ էր լքված տունը որպես զորանոց ծառայում փոքր ստորաբաժանման համար։
Իսկ ողբերգությունից մեկ օր անց պարզվեց, որ ռազմական գերատեսչությունը Իտալիայից մոդուլային զորանոցներ է գնել, որոնք շուտով կտեղադրվեն։ Այն, որ այդ մասին հայտնեցին միայն 15 զինվորի մահից հետո, որոշ տհաճ մտորումների տեղիք է տալիս, օրինակ, այն մասին, որ ՊՆ-ն փորձում է մեղմել հանրային քննադատությունն իր հասցեին՝ վատ խաղի պարագայում դեմքը պահպանելու համար։
Ոչ պակաս վիճելի էին նաև բարձրագույն ղեկավարության որոշումները, որոնք հրդեհից անմիջապես հետո պաշտոնանկ արեցին 2-րդ բանակային կորպուսի ողջ հրամանատարությանը։ Խոշոր օպերատիվ միավորման «գլխատումը», որին վստահված էր Ադրբեջանի հետ սահմանի հսկայական հատվածը, հերթական որոշումն էր «զինվորականներն են մեղավոր» շղթայում:
Եվ, իհարկե, բանակի վրա նետված ստվերը թերի կլիներ առանց «լրտեսական սկանդալների»։ Վերջին մեկ-երկու տարում տասնյակից ավելի հաղորդագրություններ են հայտնվել հակառակորդի օգտին հայ զինվորականների լրտեսության մասին։ Հատուկ ծառայություններն ավելի լավ կիրառման արժանի հետևողականությամբ զեկուցում են բանակի շարքերում հերթական «առնետին» բռնելու մասին՝ հավանաբար չգիտակցելով, որ հայրենիքի դավաճանի բացահայտումը ոչ միայն հատուկ ծառայությունների հաջողությունն է (թեև այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ), այլև առանց այդ էլ բնավ ոչ լավագույն ժամանակներ ապրող զինված ուժերի վարկաբեկումը։
«Մեր բանակում երբևէ «5-րդ շարասյուն» չի եղել». նախկին փոխնախարարը պատասխանում է Փաշինյանին
Երկրի ղեկավարությանը, սակայն, այս փոքրիկ անհարմարությունը չի հուզում։ Բանակում չծառայած և հանգամանքների բերումով երկրի ղեկին հայտնված մարդկանց համար բանակում պատահող յուրաքանչյուր տհաճ դրվագ առաջին հերթին հետաքրքիր է ռազմաքաղաքական անհաջողությունների պատասխանատվությունը բացառապես այդ բանակի վրա բարդելու տեսանկյունից:
Բանակում տիրող իրավիճակը, ներկայիս կառավարման ճգնաժամն ու խառնաշփոթը որոշ չափով հիշեցնում են Իլֆի և Պետրովի նկարագրած այս դրվագը.
«Ամբողջ նրբությունն այն էր, որ համր կինոն այլևս չէր աշխատում ձայնային կինոյի դարաշրջանի սկսվելու պատճառով, իսկ ձայնային կինոն դեռ չէր աշխատում համր կինոյի դարաշրջանի վերացման հետ կապված կազմակերպչական խնդիրների պատճառով»։
Այլ կերպ ասած` մեծամասամբ հրաժարվելով նախորդների ժառանգությունից, պաշտոններից հանելով բազմաթիվ փորձառու զինվորականների, որոնց մեծ մասը հեռացվեց ոչ այնքան կոռուպցիայի, անփութության և ծառայողական անհամապատասխանության, որքան քաղաքական անհավատարմության պատճառով, գործող իշխանությունները չկարողացան դրա փոխարեն նոր համակարգ կառուցել, առաջարկել բարձր որակավորում ունեցող և մոտիվացված կադրեր։
Հենց այս «անցումային շրջանը» շատ առումներով դարձավ բանակում բազմաթիվ դժբախտությունների պատճառ։ Եվ չնայած մի շարք որոշումներին, այդ թվում՝ զինվորականների ատեստավորման ներդրմանը, աշխատավարձերի բարձրացմանը, երիտասարդ սպաներին բնակարաններով ապահովելուն, հրամանատարական-կազմակերպչական խնդիրներն իրենց ավելի ու ավելի սուր են զգացվում։
ՀՀ ԱԱԾ–ն պետական դավաճանության հոդվածով մեղադրվողների թիվը չի բացահայտում
Վերևների մարդկանց բավականին վիճելի կոմպետենտությանն ավելանում է մշտական կադրային ջարդը։ Թերևս հենց այդ կադրային ջարդն է շատ առումներով նվազեցնում արդյունավետ աշխատելու շահագրգռվածությունը։
Բավական է հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության սկզբից ի վեր՝ 2018թ․-ի մայիսից մինչև օրս, Գլխավոր շտաբը հերթով ղեկավարել են 6 անձ, ընդ որում, այդ 6-ից մեկը՝ Կամո Քոչունցը, յոթ ամիս եղել է պաշտոնակատար, ինչից հետո՝ անցած տարվա հուլիսին, կառավարությունը վերջապես կողմորոշվեց ԳՇ նոր պետի թեկնածության հարցում։
Նշված ժամանակահատվածում 4 պաշտպանության նախարար է փոխվել, որոնցից մեկն, ի դեպ, ներկայում քննչական մեկուսարանում նստած է՝ ոչ պիտանի (քննության վարկածով) ավիացիոն հրթիռներ գնելու համար։ Դավիթ Տոնոյանի փաստաբանները բազմիցս հայտարարել են, որ գործը սպիտակ թելերով է կարված, և որ իրավապահ մարմինները միտումնավոր հրաժարվում են հրթիռների փորձաքննության գաղափարից՝ հավանաբար վախենալով ոչնչացնել քննության փաստարկները
Բայց շատ տարօրինակ է նաև հենց իր՝ Տոնոյանի պահվածքը։ Քրեական հետապնդման հենց սկզբում սպառնալով «խոսել» և պատերազմի հետ կապված իշխանությունների համար բավական տհաճ մանրամասներ բացահայտել, նախկին նախարարը հետագայում որոշեց, այնուամենայնիվ, լռել։ Թե իշխող թիմին վարկաբեկող ինչ մանրամասներ նա կարող էր բացահայտել՝ մինչև հիմա գաղտնիք է մնում։
5-րդ շարասյան վերաբերյալ թեզը ԶՈւ–ում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է. Տոնոյան
Վաղվա օրվա հանդեպ անվստահությունը, մշտական լարվածությունն ու անվերջանալի պոպուլիստական որոշումներն ու քրեական գործերը, որոնց մեծ մասի քննությունն այդպես էլ դոփում է տեղում, թուլացնում են զինված ուժերի իմունիտետը, նվազեցնում կարգապահության մակարդակը, արդյունքում ստանում ենք կա՛մ հերթական լրտեսական պատմություն, կա՛մ հրդեհներ, կա՛մ փոխհրաձգություններ։ Եվ այս ամենը տեղի է ունենում արևելյան հարևանի աչալուրջ հայացքի տակ, որը ՀՀ մայրաքաղաքն ու շատ այլ շրջաններ իր «պատմական տարածքն» է հռչակել։
Հայաստանի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքներն ու մարտահրավերները նրան այլ ելք չեն թողնում, քան հնարավորինս արագ դուրս գալ ներկայիս արատավոր շրջանից և բռնել իրական բանակաշինության ուղին: Եթե այս ամենը հիմա չգիտակցենք, վաղը կարող է արդեն ուշ լինել:
Լրահոս
0