Երևանում Nissan–ը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու հայտնվել բանկի տարածքում

© Sputnik / Asatur Yesayants Պարեկային ծառայության մեքենա
Պարեկային ծառայության մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Այսօր ժամը 12։00-ի սահմաններում «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենան Կիևյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին ու մխրճվել է Երևանում գործող բանկերից մեկի տարածք։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Նշվում է, որ վարորդին առաջինն օգնության են հասել բանկի աշխատակիցները, իսկ վրաերթի ենթարկված հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վարորդի և վիրավորի ինքնությունը դեռ չի պարզվել։
Ղեկին Կոտայքի դատախազն է եղել, ավտոմեքենայում` 2 ռուս աղջիկ. մանրամասներ գիշերվա վթարից
Լրահոս
0