00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեհական դեմենցիա. ինչպես խորհրդային մայոր Բոթյանը փրկեց Կրակովը

© Pixabay / DzidekLasekԿրակով
Կրակով - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2023
Կրակով
Բաժանորդագրվել
Լեհաստանի իշխանությունն «առգրավել» է Լեհաստանում Ռուսաստանի դեսպանատանը կից դպրոցը` մոռանալով, որ Կրակովը կործանումից փրկվել է միայն խորհրդային զինվորների խիզախության շնորհիվ։
Հաղթանակի օրվա նախաշեմին Լեհաստանի իշխանությունը ձեռնամուխ էր եղել Ռուսաստանի դեսպանատանը կից դպրոցի «հօգուտ պետության առգրավմանը»: Շատ ավելի վաղ՝ ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակից անմիջապես առաջ, խորհրդային զորքերը ոչնչացումից փրկել էին Լեհաստանի մեծությամբ երկրորդ և «եվրոպականությամբ» առաջին քաղաքը՝ Կրակովը:
Էլ ինչո՞վ է հայտնի Լեհաստանի գեղեցկությունն ու հպարտությունը, բացի համանուն երշիկից, «կրակովյակ» պարից, ինչպես նաև Օսվենցիմի և Պլաշովի համակենտրոնացման ճամբարների կողքին գտնվելու վայրից, որոնք աշխարհին ծանոթ էին նույնիսկ Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակը» ֆիլմից առաջ: 1039-ից 1596 թվականներին Կրակովը Լեհաստանի մայրաքաղաքն էր։ Այսօր այնտեղ ավելի քան 750 հազար մարդ է ապրում: Մինչդեռ «տոհմական կրակովցի» հասկացությունը կարող էր և չլինել, եթե նացիստներին հաջողվեր քանդել քաղաքը։
Ինչո՞ւ էր դա պետք գերմանացիներին: Եվ ընդհանրապես ինչո՞ւ են ավերակների վերածում այն քաղաքները, որոնք ոչնչացման պահին չունեն ո՛չ մարտավարական, ո՛չ ռազմավարական, ո՛չ էլ որևէ այլ ռազմական նշանակություն։
Լեհաստանին իր «փոքր պետության» համախտանիշով դեռ կվերադառնանք, իսկ հիմա խոսենք այն մասին, թե ինչու էին ամերիկացիներն ու անգլիացիները ավերում Դրեզդենը, որտեղ ո՛չ գերմանական զորքեր կային, ո՛չ էլ ռազմական օբյեկտներ։
Երբ Մեսրոպ Մաշտոցը հայերից նեղացած չէ
«Այնտեղ ամբողջ պատերազմի ընթացքում ռմբակոծությունից ոչ մի ապակի չի կոտրվել», – ասում է ամերիկացի հայտնի գրող Կուրտ Վոնեգուտը, որն այն ժամանակ ԱՄՆ բանակի զինվոր էր: Հետագայում գրողը կմիանա նրանց, ովքեր Բրիտանիայի և ԱՄՆ-ի ավիահարվածը բարբարոսական ռազմական հանցագործություն կանվանեն։
Իրոք, ինչ չկար (ռազմական օբյեկտ)՝ չկար։ Այդ դեպքում ինչո՞ւ քաղաքն ավերվեց։ Հարձակումը տեղի ունեցավ Յալթայի խորհրդաժողովից երկու օր անց, երբ հայտնի դարձավ, որ Դրեզդենն անցնելու է խորհրդային օկուպացիայի գոտի։
«Մենք ուզում էինք ցույց տալ ռուսներին, թե ինչի է ընդունակ թագավորական ռազմաօդային օդուժը», - հետագայում բացատրեցին անգլիացիները: Եվ ցույց տվեցին: Նրանք այրեցին գերմանական խաղաղ քաղաքը, ոչնչացրին տասնյակհազարավոր խաղաղ բնակիչների, պատմության և մշակույթի բազմաթիվ հուշարձաններ։
Բայց մինչ այդ եղել էր անգլիական Քովենթրին։ Գերմանացիները ռմբակոծում էին ոչ թե քաղաքի ծայրամասերը, որտեղ գտնվում էին արդյունաբերական օբյեկտները, այլ ամբողջովին քանդում էին քաղաքի կենտրոնը։ Հայտնի մայր տաճարն անհետացավ, միջնադարյան մշակութային հուշարձանների ոչնչացումն այնքան ամբողջական էր, որ բրիտանացիների ազգային հիշողության մեջ դրանից ոչ մեկը չմնաց: Ինչպես գրում էին թերթերը, քաղաքացիական թիրախների վրա հարձակումն ամենայն հավանականությամբ ձեռնարկվել է բրիտանացիների բարոյապես ճնշելու նկատառումներով։
Մեծ տուն ունենալ դատավոր դառնալուց առաջ, ոչ հետո. Ֆեմիդան, կոռուպցիան և դատական համակարգը
Կա նաև նման տեսակետ, որն արտահայտել է բրիտանացի գրող Ռոբերտ Հարիսը։ Չերչիլը գիտեր Քովենթրին ռմբակոծելու ծրագրերի մասին, բայց չուժեղացրեց ՀՕՊ-ը, քանի որ վախենում էր՝ գերմանացիները կհասկանան, որ իրենց ծածկագրերը բացահայտված են: Եթե այդպես է, ապա ամբողջ արյունը անմար սիգարով անգլիացի վարչապետի ձեռքերին է։
Մի փոքր անց Հիրոսիման ու Նագասակին էին, ըստ էության արդեն պարտված Ճապոնիայի խաղաղ քաղաքները, Կարլովի Վարին, Բռնոն, Բրատիսլավան, շատ ավելի ուշ՝ Բելգրադը և այլն:
Իսկ հիմա կրկին Լեհաստանի մասին` իր փառահեղ Կրակովով, որը հօդս չցնդեց, թեև գերմանացիներն իսկապես ուզում էին դա, իսկ խորհրդային բանակը՝ ոչ:
Ինչպե՞ս է դա եղել․․․
... 1944-ի մայիսին Մոսկվայի հանձնարարությամբ քսանութ հոգուց բաղկացած մի խումբ մեկնեց Լեհաստան՝ Կրակովի շրջանում հակառակորդի գտնվելու վայրը և տեղաշարժը հետախուզելու համար: Խումբը ղեկավարում էր Ալեքսեյ Բոթյանը, որը փորձառու հետախույզ էր՝ լեհերենի, տեղի բնակչության սովորույթների և մշակույթի լավ իմացությամբ։
Կրակով գնալուց առաջ նա հաշվեհարդարի ակցիա էր իրականացրել՝ Ուկրաինայի Օվրուչ քաղաքում պայթեցնելով գերմանական զինկոմիսարիատը։ Այն ժամանակ՝ 1943 թվականի սեպտեմբերին, ութսուն հիտլերյան սպաներ ոչնչացվեցին։ Հիմա ճիշտ հակառակ խնդիրն է դրված՝ պետք էր փրկել ոչնչացումից։
Կրակովի գլխավոր փրկարարի մասին հակիրճ՝ ծնվել է Արևմտյան Բելառուսում, գյուղացիների ընտանիքում, դարձել է կոմսոմոլի ակտիվիստ, այնուհետև ծառայության է անցել բանակում, Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի դպրոց, ապա պատերազմ և այսպես կոչված «անտեսանելի ճակատ»։
Եկավ 1944 թվականը, խորհրդային զորքերը մոտեցան Կրակովին: Հայտնի էր դարձել Կրակովը քանդելու ֆաշիստների որոշման մասին։ Թվում էր, թե Մոսկվային ի՞նչ, օտար քաղաք է…
Բոթյանի խմբի մարտիկներին հաջողվեց գերի վերցնել ինժեներ-քարտեզագիր Զիգմունդ Օգարեկին և տեղեկություն ստանալ պայթուցիկի պահեստի մասին, որը պետք է օգտագործվեր Կրակովի պատմական կենտրոնը, ամբարտակն ու Դանուբ գետի կամուրջները ոչնչացնելու համար: Ալեքսեյ Բոթյանին հաջողվեց (բեռնակրի անվան տակ) ճիշտ ժամանակին ճիշտ տեղում դանդաղ գործողության ական տեղադրել և գերմանացիներին ոչ մի գրամ պայթուցիկ չթողնել։
Ավագ սերունդը հավանաբար հիշում է «Майор Вихрь» ֆիլմը, որը հենց դրա մասին է, իսկ մայորն էլ Ալեքսեյ Բոթյանն է: 1983-ին, երբ նա արդեն գնդապետի կոչում կունենա, հրաժարական կտա, կապրի ավելի քան հարյուր տարի և կհիշվի որպես իսկական հայրենասեր:
Երևանյան մեծ զբոսանք․ շարունակություն կլինի՞
Պաշտոնական հաղորդագրությունից: «Ռուսաստանի Դաշնության նախագահի` 2007 թվականի մայիսի 10-ի հրամանագրով «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ լեհական Կրակովի ազատագրման գործողության ընթացքում ցուցաբերած արիության և հերոսության համար» պաշտոնաթող գնդապետ Ալեքսեյ Նիկոլաևիչ Բոթյանին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության Հերոսի կոչում՝ «Ոսկե աստղ» մեդալի շնորհմամբ։ (Կհարցնեք՝ ինչո՞ւ այդքան ուշ։ Ջոկատի հրամանատարի կողմից ստորագրված փաստաթուղթը այդպես էլ չէր հասել Մոսկվա ինքնաթիռը, որով այն տանում էին, խոցվել էր)։
... Մեր օրերի լուրերից: «Ապրիլի 29-ին Վարշավայում քաղաքապետարանի և լեհական ուժային կառույցների աշխատակիցները Ռուսաստանի դեսպանատանը կից դպրոց են ներխուժել։ Տարածք մտնելու համար նրանք կոտրել են դարպասները։ Շենքում գտնվող դիվանագիտական աշխատակիցներին և երեխաներին զգուշացրել են մինչև ժամը 18:00-ն շենքը լքելու անհրաժեշտության մասին»:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը՝ Լեհաստանի և լեհերի մասին: «Չկան այնպիսի արժանիքներ, որոնք չեք գտնի լեհերի մեջ, և չկան այնպիսի սխալներ, որոնք նրանք չեն գործի»:
Տարեցների, այդ թվում՝ լեհերի կյանքի փորձից: Բոլոր սխալների համար, առավել ևս՝ կանխամտածված, պետք է վճարել։ Սրա համար էլ են ստիպված լինելու վճարել։
Լրահոս
0