00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Մեր պետականություն ունենալ–չունենալու հարցը սկսվում է Արցախով և հատկապես Շուշիով. պատմաբան

Մայիսի 9-ը դիմավորում ենք կոտրված սրտով, բայց նաև հույսի նշույլը մեր մտքում և սրտում. պատմաբան
Բաժանորդագրվել
ՀՊՄՀ պատմության ու հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մայիսի 9-ի տոնակատարության խորհրդին հատկապես 44-օրյա պատերազմից հետո։
Մայիսի 9-ը դիմավորում ենք կոտրված սրտով, բայց նաև հույսի նշույլը մեր մտքում և սրտում, որովհետև եթե մտածենք, որ 44-օրյա պատերազմում կրած պարտությանը չի հաջորդելու նոր հաղթանակ, ապա հաջորդ ձեռքբերումների մասին այլևս կարող ենք չմտածել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատմաբան Էդգար Հովհաննիսյանը։
Արցախյան առաջին պատերազմից հետո հայ ժողովուրդն ամեն տարի մայիսի 9-ին մեծ շուքով տոնել է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, սակայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից և Շուշիի անկումից հետո եռատոնը կորցրել է նախկին խորհուրդը։
«Եթե մենք ուզում ենք մեր տարածաշրջանում գոնե մեր կենսական շահերի բնագծերը պահպանել, ապա Արցախը պետք է մնա առնվազն հայաբնակ, իսկ հետագայում առնվազն ունենա սուվերեն իշխանություն։ Դա հայության գոյության կռվանն է, քանի որ մեր ինքնության և առհասարակ պետականություն ունենալ–չունենալու հարցը սկսվում է Արցախով և հատկապես Շուշիով»,– ասաց Հովհաննիսյանը։
Այդուհանդերձ, մայիսի 9-ը, նրա պնդմամբ, հաղթանակի օր է և պետք է անպայման նշվի այդ տրամաբանությամբ` չմոռանալով ձախողումների մասին, որոնք մեզ հետևություններ անելու և դասեր քաղելու, սխալները նորովի գիտակցելու և շտկելու հիմք են տալիս հետագայում նոր հաղթանակներ ունենալու համար։
«Սա միանշանակ վերջը չէ, կարող էին լինել ավելի վատ սցենարներ։ Իհարկե, ունեցել ենք ծանր կորուստներ, բայց ամեն դեպքում Արցախի Հանրապետությունում դեռ ապրում են հայեր, հետևաբար մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի հայաբնակ Արցախ ունենալը, որից հետագայում կբխի նաև ԼՂՀ–ի տարածքային ամբողջականության վերականգնումը։ Ցանկացած հաղթանակ սկսվում է նպատակադրությունից»,– նշեց մեր զրուցակիցը։
Հայ ժողովրդին հնարավոր չէ հաղթել. ՀՀ 2–րդ և 4–րդ նախագահների ուղերձները մայիսի 9–ին
Հովհաննիսյանի կարծիքով` նոր հաղթանակի համար այս պահին նախադրյալները գուցեև քիչ են, սակայն ամեն գնով պետք է թույլ չտալ, որ Արցախն արժանանա Նախիջևանի ճակատագրին, այսինքն` ամբողջությամբ հայաթափվի։
Նա վստահ է, որ Արցախում ապրող 120 հազար հայերը գիտակցում են, որ մաքառելու և իրենց հողում ապրելու հազարամյա փորձը որոշակի հույս է ներշնչում` չնայած այն հիասթափություններին, որոնք կապված են ՀՀ գործող իշխանության կողմից վարվող քաղաքականության հետ։
«Ճիշտ օրակարգերի չձևավորման պարագայում թշնամին Երևանից հնչող մեսիջներն օգտագործում է որպես հղումներ կատարելու աղբյուր` իր առջև բացելով գործունեության լայն դաշտ»,– ասաց պատմաբանը։
Նրա դիտարկմամբ` հայկական կողմը պետք է փորձի իր նպատակների կենսագործման համար գտնել անհրաժեշտ ռեսուրսներ, որովհետև ապրելով թուրքական տարրի հարևանությամբ` պետք է շարունակ լինել զգոն և հաշվի առնել, որ պատմության ընթացքում չի եղել գեթ մեկ հարյուրամյակ, երբ հայերի և թուրքերի միջև որևէ կոնֆլիկտ չի գրանցվել։
Շատ դժվար է, բայց ձգտելու ենք, որ Շուշին կրկին հայկական լինի. ԳՇ պետ
Հովհաննիսյանի գնահատմամբ` մենք չկարողացանք արցախյան առաջին պատերազմից հետո հաղթանակը վերջնականապես ամրագրել, ինչից հետո ունեցանք այս իրավիճակը, որն այնուամենայնիվ անհաղթահարելի չէ, պարզապես անհրաժեշտ է նոր հաղթանակի հասնելու գաղափարը միշտ պահպանել ու գտնել կյանքի կոչելու ուղիներ։
Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Հայրենական մեծ պատերազմում (1941–1945 թթ) խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։
Մայիսի 9-ը դիմավորում ենք դառնացած ու տագնապներով. Փաշինյանի ուղերձը
Ինչ վերաբերում է Հայրենական մեծ պատերազմին` Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել ռազմաճակատ։ Դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։
Ամեն անգամ նույն զգացողություններն եմ ունենում, ինչ 1945–ի
Լրահոս
0