Մոսկվան բողոքի նոտա կհղի Վիեննային՝ խորհրդային հուշակոթողի պղծման հետ կապված

© Sputnik / Алексей Витвицкий /  / Անցնել մեդիապահոցՎիեննա
Վիեննա - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2023
Վիեննա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական կողմը մտադիր է միջադեպի մասին անհապաղ տեղեկացնել տեղի իշխանություններին և պահանջել սպառիչ միջոցներ ձեռնարկել հանցագործներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի -Sputnik. Ավստրիայում Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա կհղի երկրի ԱԳՆ–ին` Էբենֆուրտում գտնվող խորհրդային զինվորին նվիրված հուշակոթողի պղծման կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Դեսպանությանը հայտնի է դարձել Էբենֆուրտում խորհրդային զինվորին նվիրված հուշակոթողի պղծման մասին։ Անհայտ վանդալները վնասել են այն զինվորների հուշարձանի հարթաքանդակը, որոնք իրենց կյանքը տվել են Ավստրիան նացիզմից ազատագրելու համար», - ասված է հաղորդագրության մեջ ։
Ռուսական կողմը մտադիր է միջադեպի մասին անհապաղ տեղեկացնել տեղական իշխանություններին և պահանջել սպառիչ միջոցներ ձեռնարկել տեղի ունեցածի հանգամանքները պարզելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, հուշահամալիրի անձեռնմխելիությունն ու պահպանությունն ապահովելու համար։
Ըստ դիվանագետների` հատկապես ցինիկ է, որ այդ հանցագործությունը կատարվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրերին:
Լրահոս
0